Վաշինգտոնում Չինաստանի նոր դեսպան Ցին Գանգը լավատեսության նշաններ է ցուցադրում չին-ամերիկյան ապագա հարաբերությունների հարցում:
Նրա խոսքերով, չին-ամերիկյան հարաբերությունները հասել են մի վճռորոշ հանգույցի, որը լի է ոչ միայն դժվարություններով ու մարտահրավերներով, այլ նաեւ` մեծ հնարավորություններով ու ներուժով: ‘Որքան այդ կարեւոր հարաբերություններն առաջ կգնան, այնքան կշահեն թե՛ Չինաստանի, թե՛ Ամերիկայի ժողովուրդները: Այդ հարաբերությունները կարեւոր կլինեն նաեւ աշխարհի ապագայի համար’’, ասել է նա:
Ցին Գանգը մինչ այս նշանակումը ծառայել է որպես Չինաստանի փոխարտգործնախարար, մինչ այդ եղել է նախարարության խոսնակը: ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանի պաշտոնում նա փոխարինելու է Չուի Տիանկային, որը դեսպանի պաշտոնը թողել է հունիս ամսին:
Ցին Գանգը համարվում է չինական դիվանագիտության նոր սերնդի ներկայացուցիչ, որոնք իրենց անվանում են ‘’ռազմատենչ գայլեր’’` միջազգային հարցերում ԱՄՆ-ի ազդեցության դեմ մարտականորեն տրամադրված լինելու պատճառով: