Մատչելի հղումներ

Աֆղանստանում արագ աճում է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը


Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության տվյալներով, այս երկրում այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում 47 տոկոսով աճել է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը: Այստեղ առաջին կիսամյակի ընթացքում զոհվել է քաղաքացիական ավելի քան 1700 անձ: Եվ ՄԱԿ-ը կոչ է անում երկրի պատերազմող կողմերին դնել խաղաղության հիմքերը:

Ինչպես առաքելության ղեկավար Դեբորահ Լայընսն է ասում. ‘’Դադարեցրեք աֆղանստանցիների հարձակումներն ընդդեմ աֆղանստանցիների, նրանց տվեք լավ ապագա ունենալու հույս: Դա պիտի լինի ձեր այսօրվա գլխավոր պարտքը ձեր ժողովրդի նկատմամբ’’:

Ըստ զեկույցի, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի 39 տոկոսի պատասխանատվությունը կրում է Թալիբանը, 23-ը` երկրի կառավարությունը: Երկու կողմերն էլ հերքում են իրենց պատասխանատվության մասին կետը: Երկրի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ Աֆղանստանի զինված ուժերը երբեք չի թիրախավորել քաղաքացիական անձանց:

Իսկ այս օրերին, երբ մարտերը շարունակվում են երկրում, հազարավոր մարդիկ են թողնում իրենց տները, խուսափելու համար ապագայի անորոշությունից:

Ըստ ՄԱԿ-ի հաշվարկի, Ա ֆղանստանում հունվար ամսից ի վեր իրենց տները լքել են ավելի քան 270 հազար անձինք, ինչը տեղահանված մարդկանց թիվն այս երկրում հասցնում է 3,5 միլիոնի:

XS
SM
MD
LG