Մատչելի հղումներ

Մարիա Զախարովան` հայ-ադրբեջանական լարվածության մասին


‘’Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է հատկացնում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղում տիրող իրավիճակին’’: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նկատելով, որ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են զգալի ներդրում ունենալ կայունության պահպանման, խաղաղ կյանքի հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում:

‘’Իհարկե, մտահոգությամբ ենք ընդունում սահմանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած դրսևորում, ինչը ծայրահեղ բացասական կերպով է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում երկու երկրների բնակչության շրջանում չարդարացված կորուստների’’,- նշել է Զախարովան:

‘’Սահմանային միջադեպերի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով’’,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ռուսական կողմը հայկական ու ադրբեջանական կողմերին հենց այս մոտեցումն է տրամադրում:

XS
SM
MD
LG