Մատչելի հղումներ

Հարավային ու Հյուսիսային Կորեաները վերականգնում են կապերը 


Հարավային և Հյուսիսային Կորեաները վերականգնել են նախկինում դադարեցված միմյանց միջև թեժ գծի գործածումը

Սա երկու երկրների ղեկավարների ջանքերից մեկն է՝ միտված երկու կողմերի միջև հարաբերությունների բարելավմանը: Երեքշաբթի օրը հայտարարել է Սեուլը, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյ Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընն ապրիլից ի վեր բազմաթիվ նամակներ են փոխանակել և պայմանավորվել կրկին վերսկսել թեժ գծի կիրառումը, ասել է Մունի մամլո քարտուղար Պարկ Սու Հյուն:

Հյուսիսային Կորեայի KCNA պաշտոնական լրատվական գործակալությունը նաև հաղորդել է, որ բոլոր միջկորեական կապի ուղիները վերսկսել են աշխատանքը երեքշաբթի առավոտյան ժամը 10-ին, համաձայն Մունի և Քիմի համաձայնագրի: Պետական լրատվամիջոցները թեժ գծերի վերաբացման մասին խոսում են որպես «մեծ հաջողության փոխադարձ վստահությունը վերականգնելու և հաշտեցումը խթանելու գործում»:

Հյուսիսային Կորեան դադարեցրեց թեժ գծի գործունեությունը 2020 թ-ի հունիսին, քանի որ հարաբերությունները լարվեցին 2019 թ-ի փետրվարին Կիմի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձախողված երկրորդ գագաթնաժողովից հետո, որին Մունն առաջարկել էր հանդես գալ միջնորդի դերում:

Facebook Forum

XS
SM
MD
LG