Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատում սկսվում է Կապիտոլիումի դեմ իրականացված հարձակման հետաքննությունը


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում սկսվում է հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա իրականացված հարձակման հետաքննությունը:

Սակայն կա կարծիք, որ այս գործը հետաքննող հանձնաժողովի գոյությունն ավելի է մեծացնում հանրապետականների ու դեմոկրատների միջեւ բաժանարար գիծը: Դեմոկրատներրը նախապես առաջարկում էին կազմել անկախ հանձանխումբ, որը հիմնված պիտի լիներ սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումներից հետո կազմված հանձնախմբի հաջողությունների վրա:

Ինչպես քաղաքագետ Նորմ Օրնստայնն է ասում, անկախ հանձնաժողովը կարող էր ունենալ Կոնգրեսի ու Սպիտակ տան կողմից տրված լիակատար լիազորություններ:

‘’Այն պիտի ունենար ավելի մեծաթիվ անդամներ, վկաների հրավիրելու ավելի մեծ իրավունքներ’’, ասում է նա:

Սակայն իրենց բոլոր պահանջների շուրջ համաձայնության գալուց հետո, Սենատի հանրապետականները մայիս ամսին ի վերջո արգելափակեցին անկախ հանձնաժողով հիմնելու հարցի քվեարկությունը: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին դրանից հետո առաջարկեց կազմել ընտրյալ, ժամանակավոր հանձնաժողով:

Հանրապետականները դրանից հետո էլ բողոքեցին, հայտարարելով, որ կազմված է կուսակցական հենքով մի հանձնաժողով: Այդ հանձնաժողովում յոթ դեմոկրատների հետ միասին Փելոսին նշանակեց հանրապետական Լիզ Չեյնիին, որին իր կուսակցությունում ղեկավար պաշտոնից հեռացրել էին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին դատապարտելու համար:

Որպես փոքրամասնության ղեկավար, հանրապետական Քեւին ՄաքՔարթին ստացել էր հինգ անդամների ներկայացնելու իրավունք: Փելոսին մերժել էր նրանցից երկուսին ու հայտարարել, որ նախկինում նրանց կողմից արված հայտարարությունները կխոչընդոտեն հանձնաժողովի միասնությունը:

Փելոսին հանձնաժողովում նշանակեց երկրորդ հանրապետականին: Ադամ Քիսինջերը եւ Չեյնին միակ հանրապետականներն էին, որոնք դեմոկրատների հետ քվեարկել էին Կապիտոլիումի վրա իրականացված հարձակումը հետաքննող հանձնաժողով հիմնելու առաջարկի օգտին:

XS
SM
MD
LG