Հրդեհի արդյունքում այրվել է ավելի քան 77 հազար հեկտար տարածք, իսկ պաշտոնյաները նախազգուշացնում են, որ ծուխը կարող է կայծակնային փոթորիկներ առաջացնել, որոնք կարող են ավելի ուժեղացնել բռնկումները:
Հրդեհի պատճառով Փլումաս շրջանի շերիֆի գրասենյակը պարտադիր տարհանման հրամաններ է արձակել Ալմանոր լճի արեւելյան ափի բնակավայրերի համար, որտեղ «անձնակազմը դռնեդուռ ծանուցումներ է տարածում»:
Սիսընվիլ քաղաքում ստեղծվել է տարհանման ապաստան, և հինգ այլ շրջաններ ևս հայտնվել են տարհանման նախազգուշացման ներքո:
Անտառային հրդեհների նման ծավալը սովորականից ավելի ծանր է այս սեզոնին: Այն համընկել է ԱՄՆ արևմուտքում ռեկորդային բարձր ջերմաստիճանի հետ, որը ընդգրկել է այս շրջանի մեծ մասը և դարձել հարյուրավոր զոհերի պատճառ:
Facebook Forum