Մատչելի հղումներ

Բայդենը Սպիտակ տանն ընդունում է Իրաքի կառավարության ղեկավարին 


Ուշադրության կենտրոնում է այս երկրում ամերիկյան ռազմական առաքելության հարցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Սպիտակ տանը ընդունել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, սպասվում է, որ հանդիպման օրակարգը կկենտրոնանա Իրաքում ամերիկյան զորքերի ապագայի վրա:

Անցյալ շաբաթ Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը «Ամերիկայի Ձայն» -ի քրդական ծառայությանը ասել է, որ ինքը ակնկալում է, որ կողմերը կհամաձայնվեն ավարտել ԱՄՆ ռազմական առաքելությունը Իրաքում:

Հիշեցնենք, որ Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շրջանակներում, գտնվում են շուրջ 2500 ամերիկացի զինծառայողներ: Ապրիլին երկու երկրները պայմանավորվել էին փոխել ԱՄՆ ռազմական առաքելության բնույթը ` կենտրոնանալով Իրաքի անվտանգության ուժերի ուսուցման և խորհրդատվության վրա:

2017 թ-ին Իրաքը հայտարարեց «Իսլամական պետության» գրոհայինների նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այնուամենայնիվ, ահաբեկչական խմբավորումը պահպանեց իր ներկայությունը տարածաշրջանում: Անցյալ շաբաթ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք գործի դրեց Իրաքի շուկայում: Ահաբեկչության արդյունքում զոհվել է առնվազն 30 մարդ:

«Նպատակը Դաեշ-ի վերջնական պարտությունն է», - լրագրողներին ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է հետագա ճնշում գործադրել ահաբեկչական ցանցերի վրա, որոնք ձգտում են վերականգնել իրենց կորցրած կարողությունները: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ԱՄՆ և կոալիցիայի ուժերի դերը նոր իրավիճակում կարող է փոխել առաքելության բնույթը և զբաղվել իրաքցի զինվորականների ուսուցմամբ ու խորհրդատվությունով, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության և կազմակերպչական օգնության փոխանակմամբ:

Բայդեն-ալ-Քազիմի հանդիպումը տեղի է ունենում Իրաքում ԱՄՆ դիրքերի վրա շարունակվող հարձակումների պայմաններում: ԱՄՆ-ը դրա համար պատասխանատու է համարում Իրաքի հետ կապ ունեցող զինված խմբավորումները:

Հուլիսի 24-ին իրաքյան այդ խմբավորումներից մեկի հրամանատարը հայտարարություն տարածեց, որում նա սպառնում էր հարձակվել երկրի ներսում գտնվող ամերիկյան ուժերի վրա և կոչ էր անում դուրս բերել ամերիկյան զորքերը:

Սպասվում է, որ բացի ռազմական խնդիրներից Բայդենը և ալ-Քազիմին կքննարկեն քաղաքական, մշակութային և կրթական ոլորտներում ԱՄՆ-Իրաք համագործակցության հետ կապված հարցեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG