Մատչելի հղումներ

''Ռոսկոմնադզոր''-ն արգելափակել է Ալեքսեյ Նավալնիի կայքը


Որպես արգելափակման պատճառ՝ վերահսկիչ մարմինը նշել է, որ կայքը պարունակում է անկարգությունների կոչեր

''Ռոսկոմնադզոր''-ն արգելափակել է Ալեքսեյ Նավալնիի կայքը: Այս մասին ասված է Նավալնիի կողմնակիցների հաղորդագրության մեջ: ''Ռոսկոմնադզոր''-ը հաղորդում է, որ արգելափակումն իրականացվել է Գլխավոր դատախազության հունիսի 15-ի որոշման հիման վրա: Միևնույն ժամանակ, փակվել է նաև Նավալնիի շտաբի կայքէջը:

Որպես արգելափակման հիմք՝ վերահսկիչ մարմինը նշել է, որ կայքը պարունակում է «զանգվածային անկարգությունների, ծայրահեղական գործողությունների իրականացման, սահմանված կարգի խախտմամբ անցկացվող զանգվածային (հասարակական) միջոցառումների մասնակցության կոչեր»:

«Գլխավոր դատախազության որոշմամբ 49 կայք միաժամանակ արգելափակվել է: Բացի Ալեքսեյ Նավալնիի կայքից, նաև իմ կայքը և Լյուբով Սոբոլի և Օլեգ Ստեպանովի կայքերը, նախկին տարածաշրջանային շտաբների բոլոր կայքերը»,- ասել է Նավալնիի դաշնակից Լեոնիդ Վոլկովը:

Հունիսի կեսերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ FBK- ն կոչ է արել իրականացնել անկարգություններ:

«Ձեր նշած կազմակերպությունը հրապարակավ կոչ է անում անչափահասներին ներգրավվել փողոցային անօրինական միջոցառումներին ու անկարգություններին, որոնք արգելվում են Ռուսաստանի օրենսդրությամբ: Նրանք հրապարակավ հրահանգներ են տվել, թե ինչպես պատրաստել մոլոտովյան նռնակներ՝ իրավապահ մարմինների դեմ օգտագործելու համար՝ միաժամանակ բացահայտելով ոստիկանության նույնականացման տվյալները», - ասել է այդ ժամանակ Պուտինը:

Հուլիսի 22-ին Նավալնիի կայքում հետաքննություն էր հրապարակվել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ընտանիքի բիզնեսի վերաբերյալ: Նյութում ասվում էր, որ քաղաքական գործչի հարազատների հետ կապված ընկերությունները մոտ 5 միլիարդ ռուբլի են ստացել Մոսկվայում հողերի վաճառքից:

Հունիսի 9-ին Մոսկվայի քաղաքային դատարանը Հակակոռուպցիոն հիմնադրամը, Քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամը և Նավալնիի շտաբը ճանաչեց որպես «ծայրահեղական կազմակերպություններ»: Նույն որոշմամբ դատարանը հայտարարեց այդ կազմակերպությունների գործունեության անհապաղ դադարեցման մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG