Մատչելի հղումներ

Ավելի քան հազար անօդաչու թռչող սարքեր լուսավորում էին Tokyo 2020 բացումը


Անօդաչու թռչող սարքերի ցուցադրումը Տոկիո -2020-ի բացման արարողության կարևորագույն պահերից մեկն էր:

Արարողությունը ազդարարեց Ճապոնիայում Օլիմպիական խաղերի մեկնարկը, որոնք տեղափոխվել էին անցած տարվանից կորոնավիրուսի համավարակի պատճառով, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին առողջապահության ոլորտի աշխատակիցներին կորոնավիրուսային համաճարակի դեմ վարած պայքարի համար: Բացման արարողությանը, սակայն, մարզիկները դուրս էին գալիս շքերթի գրեթե դատարկ մարզադաշտում, իսկ նրանց դեմքերը թաքնված էին դիմակների տակ:

Սովորաբար մեծ շքեղությամբ անցկացվող բացման արարողույունը այս անգամ աչքի ընկավ մոտ հազար հայտնի մարդկանց ներկայությամբ, սոցիալական հեռավորության կանոնների խիստ պահպանմամբ և տարբեր ցուցանակներով:

Կազմակերպիչները նաև խաղաղության ավանդական ուղերձ հղեցին, երբ համաշխարհային փոփ աստղերը կատարում էին Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի « Imagine» հիթը, իսկ անօդաչու սարքերը մարզադաշտի երկնքում կազմեցին Տոկիոյի օլիմպիական խաղերի խորհրդանիշը, որն այնուհետև վերածվեց գլոբուսի:

Facebook Forum

XS
SM
MD
LG