ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հետևյալ գրառումը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական ընդհարումների մասին՝ կողմերին կոչ անելով ՛՛թուլացնել լարվածությունն առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթում’’: Գրառման մեջ ասված է.
՛՛Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթում՛՛
Facebook Forum