Մատչելի հղումներ

Բայդենը` ԱՄՆ-ի տնտեսության հաջողությունների մասին


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքերով, երկրի տնտեսությունն ընթանում է ճիշտ ուղով: ‘’Երբ դարձա նախագահ, տնտեսությունն անկման ընթացքում էր, երբ ամեն ամիս բացվում էր միայն 60 հազար նոր աշխատատեղ: Վեց ամիս անց մենք փոխեցինք իրադրությունը: Այսօր նույնքան աշխատատեղ է բացվում միայն երեք օրերի ընթացքում: Պաշտոնն իմ կողմից ստանձնելուց հետո բացվել է նոր երեք միլիոն աշխատատեղ: Սա Ամերիկայի պատմության մեջ գրանցված ամենաարագ աճն է’’, ասել է նա:

Բայդենի խոսքերով, անցած վեց ամիսների ընթացքում գործազրկության համար ներկայացվող դիմումների թիվը կրճատվել է երկու անգամ:

‘’Ընտանիքները շուտով կստանան ամսական 300 դոլար մինչեւ վեց տարեկան յուրաքանչյուր երեխայի համար եւ 250-ական դոլար` 6-17 տարեկան երեխաների համար եկող վեց ամիսների ընթացքում:

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքերով, իր վարչակազմն ամեն ինչ անելու է դրամի արժեզրկման աճը կանխելու համար:

XS
SM
MD
LG