Մատչելի հղումներ

Թուրքիան` հեղաշրջման ձախողված փորձից հինգ տարի անց


Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից անցել է հինգ տարի, սակայն լրագրողների եւ կառավարությանը քննադատող գործիչների դեմ ճնշումները շարունակվում են:

2016 թվականի հուլիսի 15-ին քչերը կարող էին ենթադրել, որ իրադրությունը դրանից հետո կատարելու էր կտրուկ շրջադարձ:

Ռազմական հեղաշրջման փորձը տապալվեց մի քանի ժամերի ընթացքում, տալով 250 զոհ: Դրանից հետո կառավարությունը սկսեց հետապնդել ոչ միայն գործողության կազմակերպիչներին, այլ նաեւ կառավարության քննադատներին ու լրագրողներին:

Ինչպես ‘’Ջումհուրիեթ’’ թերթի լրագրողներից Իլհան Թանիրն է հիշեցնում, իրար հետեւից սկսեցին փակվել հարյուրավոր թերթերի խմբագրություններ: Թուրքիան անտեսում էր միջազգային համայնքի կողմից հնչող քննադատությունը, իսկ նախագահ Էրդողանը`հայտարարում, որ իրենք ձերբակալում են ոչ թե լրագրողներ, այլ ահաբեկիչներին: Եվ ինչպես փորձագետներն են ասում, 2016 թվականի իրադարձությունները Թուրքիայում բացեցին բռնաճնշումների նոր դարաշրջան:

Մինչեւ այդ օրը այդ խիստ սահմանափակումները դրված էին միայն ձախակողմյան քրդերի ու հայերի դեմ: Դրանից հետո այն տարածվեց մամուլի միջոցների վրա, ամբողջ երկրի տարածքում:

Շարունակվող գործողությունները դարձել են պատճառ, որպեսզի Թուրքիան այսօր դասվի աշխարհում ամենամեծ թվով լրագրողներ ձերբակալող երկրների շարքում:

XS
SM
MD
LG