Հունվար ամսին Սպիտակ տանը հրաժեշտ տալուց հետո, ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այսօր փորձում է իրեն պահել ուշադրության կենտրոնում:
Նա սկսել է իր բլոգը, եւ ունի սոցիալական երկու ցանց: Ամսվա սկզբին էլ դատական գործեր էր հարուցել ընդդեմ սոցիալական ցանցերի, բողոքելով իր ազատ խոսքի իրավունքը սահմանափակելու դեմ:
‘’Մենք ապացուցելու ենք, որ իմ նկատմամբ գրաքննությունը հակասահմանադրական է’’, հայտատարում է Թրամփը:
Որոշ այլ երկրներում եւս կա իշխանությունների կողմից սոցիալական ցանցերի նկատմամբ հակակրանք, որտեղ այդ ընկերությունների դեմ իրականացնում են ճնշիչ տարբեր գործողություններ:
Թրամփի նկատմամբ իրականացված քայլերը նախազգուշացնող հրահանգ կարող են լինել այդ երկրների համար, ասում է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Իթան Զուքերմանը: Սակայն, թե ինչ դասեր նրանք կքաղեն, կռահելը դժվար է, ասում է նա, ում խոսքերով որոշ երկրներ կարող են վերցնել Չինաստանի օրինակը, որը ստեղծում է իր սոցիալական ցանցը եւ լիովին վերահսկում այն: Կամ Ռուսաստանի օրինակը, որը պարտադրում է սոցիալական ցանցերին իր երկրում գործող անձնակազմը կազմել Ռուսաստանի քաղաքացիներով:
Այո, մարդկանց խոսքի իրավունքի սահմանները սոցիալական լրատվամիջոցների կողմից սահմանափակելու հանգամանքը շատերին է, որ չի գոհացնում: Ինչպես խոսքի ազատության հարցերով միջազգային մասնագետ Ջիլիան Յորքն է ասում, հարկավոր է, որ առցանց խոսքի եւ այդ խոսքի վրա դրված սահմանափակումների մասին գործեն համաշխարհային չափանիշներ, որպեսզի այս կամ այն սոցիալական ցանցի ղեկավարությունն ինքը չորոշի իր քաղաքականությունն ու իրավունքների սահմանները:
Այո, շատ այլ երկրներ նայում են, թե ինչ գործողությունների է այսօր դիմում Թրամփը: Սակայն մյուս կողմից էլ, այն, ինչ տեղի է ունենում այլ երկրներում, կարող է իր ազդեցությունը գործել ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների վրա: