Մատչելի հղումներ

Լատինական Ամերիկայի գլխավոր խնդիրները, որոնք ժողովրդին քշում են դեպի այլ երկրներ


ԱՄՆ-ում մեկ ժամվա ընթացքում թմրամիջոցների չարաշահումներին զոհ է գնում միջին հաշվով տասը մարդ: Թմրանյութերի անօրինական առեւտրի դեմ պայքարն ԱՄՆ-ում այս տարի գրանցում է իր հիսուներորդ տարին: Իսկ մահացողների թիվը շարունակում է աճել: Միայն 2020 թվականին թմրամիջոցների գերդոզավորումից մահացել է 93 հազար ամերիկացի, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս երկրի համար:

Թմրանյութերի անօրինական առեւտուրն ու փոխադրումները հիմնականում տեղի եւ ունենում Լատինական Ամերիկայից:

Ինչպես ԱՄՆ-ի հարավային սահմանների հրամանատարական անձնակազմի ղեկավար Քրեյգ Ֆոլլերն է ասում, այդ քարթելների դեմ պայքարը դաժան է, սակայն մահացությունների մեծ թիվը խոսում է ավելի մեծ աշխատանք կատարելու կարեւորության մասին:

2020 թվականին առգրավված մի քանի հարյուր տոննա կոկաինն ԱՄՆ տեղափոխվող թմրամիջոցների միայն մի շատ չնչին մասն է, ասում է ծովակալ Ֆոլլերն ու ավելացնում, որ մյուս խնդիրները կապված են մարդկանց անօրինական փոխադրումների եւ անօրինական հանքագործության հետ: ‘’Այդ եղանակով է, որ այդ ավազակախմբերը հարստանում են եւ ձեռք բերում իշխանություն, իրենց վերահսկողության տակ առնում լայնածավալ տարածքներ:

Լատինական Ամերիկան տառապում է եւս մեկ խնդրով: Խոսքը քովիդ հիվանդության մասին է: Չնայած Լատինական Ամերիկայի բնակչությունը կազմում աշխարհի բնակչության 10 տոկոսը, քովիդից մահացած անձանց թիվն այստեղ կազում է ամբողջ աշխարհում մահացությունների 30 տոկոսը:

Համավարակը, աղքատությունն ու անապահովությունը ռեկորդային թվով մարդկանց են Լատինական Ամերիկայից այսօր քշում դեպի Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմաններ:

Անցած երկու տասնամյակների ընթացքում միգրանտների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի` տարեկան մոտ երկու միլիոն:

Այս հոսքը կանգնեցնելու եղանակներից մեկն ԱՄՆ-ում համարում են այդ երկրների ժողովուրդներին օգնելու միջոցը: Ջո Բայդենի վարչակազմը վերջերս հայտարարեց այդ նպատակով Գվատեմալային, Հոնդուրասին եւ Էլ Սալվադորին 4 միլիարդ դոլար հատկացնելու ծրագրի մասին: Սակայն մեծաթիվ փորձագետներ են հիշեցնում, որ ԱՄՆ-ի նախկին նման ջանքերը ձախողվել են, քանի որ այդ գումարները չեն հասնում նրանց, ում համար նախատեսված են`կոռուպցիայի ու բռնությունների մեջ խրված այս երկրներում:

XS
SM
MD
LG