Մատչելի հղումներ

Սենատի դեմոկրատները համաձայնության են եկել բյուջեի շուրջ


Սենատի դեմոկրատները հայտարարել են, թե իրենք համաձայնության են եկել բյուջեի շուրջ, որը հաջորդ տասը տարիների համար պահանջում է հսկայական ծախսեր` $ 3.5 տրիլիոն դոլար:

Ֆինանսական ծրագիրը կդնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, առողջապահության բնագավառում եւ ընտանեկան հարցերով ծառայություններում ֆինանսական մեծ ներդրումներ կատարելու դեմոկրատների ջանքերի իրականացման հիմքը, որի ջերմ աջակիցն է նախագահ Ջո Բայդենը:

Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը համաձայնության մասին հայտարարությամբ հանդես եկավ Ներկայացուցիչների պալատի բյուջետային հարցերով հանձնաժողովի 11 անդամների ներկայությամբ, ինչին երեկոյան ժամերին նախորդել էր երկժամյա նիստ, որն էլ ազդարարել էր երկու կուսակցությունների ղեկավարների միջեւ մի քանի շաբաթ շարունակված բանակցությունների ավարտը:

XS
SM
MD
LG