Մատչելի հղումներ

COVID-19- ի դեպքերն ԱՄՆ-ում մեկ շաբաթում աճել են ավելի քան 47 տոկոսով 


Մասնագետները նշում են, որ դեպքերի աճը հիմնականում նկատվում է պատվաստումների ցածր մակարդակ ունեցող շրջաններում

Նախորդ շաբաթ ԱՄՆ – ում գրանցվել է COVID-19– ի միջինը մոտ 20 հազար նոր դեպք, որն ավելի քան 47 տոկոսով ավել է նախորդ շաբաթվա հետ համեմատած, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանի կորոնավիրուսային կենտրոնը:

Անցյալ շաբաթ դեպքերի աճը նկատվել է 43 նահանգներում, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ-ում համաճարակը շարունակվում է: Հոսպիտալացվածների թիվը ևս աճում է: Մահացությունը, չնայած ցածր ցուցանիշներին, կարծես թե նույնպես աճ է գրանցում: Խոսակցություններ կան, որ մահերի ավելի քան 99 տոկոսն արձանագրվում են այն մարդկանց մոտ, ովքեր չեն պատվաստվել, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից:

Ջոն Հոփքինսի համալսարանի առողջության կենտրոնի բժիշկ Ջենիֆեր Նուզոն ասում է, որ նոր վարակների կայուն աճ ունեցող շրջանների երկու երրորդը պատվաստման ցածր մակարդակ ունեցող նահանգներից են:

«Բայց այն փաստը, որ մենք տեսնում ենք դեպքերի աճ նույնիսկ պատվաստումների ավելի բարձր մակարդակ ունեցող նահանգներում, տագնապալի է», - գրել է նա Twitter- ում՝ հավելելով, որ ցանկացած վայր, որտեղ պատվաստումների ցածր մակարդակ կա, գտնվում է ռիսկի գոտում:

Facebook Forum

XS
SM
MD
LG