Մատչելի հղումներ

Հուլիսի 11-ին ՄԱԿ-ը նշում էր Աշխարհի բնակչության օրը


Որպեսզի աշխարհի բնակչության թիվը հասներ մեկ միլիարդի, պահանջվեց մարդկության անցած գրեթե ամբողջ ժամանակահատվածը: Սակայն միայն վերջին 200 տարին բավական էր, որ այդ թիվը յոթնապատկվեր:

Երկրագնդի վրա այսօր ապրում է ավելի քան 7 միլիար 700 միլիոն մարդ, եւ միայն ութսուն տարի կպահանջվի, որ այն հասնի 11 միլիարդի:

Ինչպես ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի բաժնի ղեկավար Ռեյչըլ Սնոուն է ասում, ‘’Մարդկանց թվի աճի գլխավոր պատճառներից մեկը համաշխարհային առումով առողջապահաության բնագավառում հսկայական առաջընթացն է: Որքան բարելավվում է առողջապահությունը, այնքան պակասում է մահացությունների թիվը, որի արդյունքում էլ աճում է աշխարհի բնակչության թիվը’’:

ՄԱԿ-ի այս հիմնադրամը հետեւում է աշխարհում բնակչության թվի աճի տենդենցները եւ տարբեր երկրների կառավարությունների ներկայացնում խորհուրդներ: Գործակալության փորձագետների կողմից կազմված զեկույցը նշում է ուրբանիզացումը կառավարելու կարեւորությունը, երբ աշխարհի բնակչության ավելի քան կեսն այսօր ապրում է քաղաքներում:

Այլ փորձագետներ իրենց աշխատանքը կենտրոնացնում են միգրացիոն ծրագրերի վրա:

Մարդկանց մեծ թիվը նաեւ մեծապես է ազդում կլիմայական փոփոխությունների վրա, ասում են նրանք:

Ինչպես մասնագետներն են նշում, քովիդ հիվանդության համավարակի պատճառով կրճատվել է ծնունդների թիվը, սակայն ասում են նրանք, դա վերականգնվող գործընթաց է, եւ որ շուտով բնակչության թվի աճը նորից կկարգավորվի:

Առաջատար մեծ թվով ժողովրդագրագետներ ասում են, որ բնակչության կատարյալ թիվ գոյություն չունի, և որ մարդկային նորարարությունները կշարունակեն առաջ անցնել բնակչության թվի աճից:

XS
SM
MD
LG