Մատչելի հղումներ

Ռիչարդ Բրենսոնի տիեզերական թռիչքն ավարտվեց հաջողութամբ


Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը կիրակի օրը հասավ տիեզերքի սահմանին, երբ հաջողությամբ իրականացվեց իր իսկ սեփական ընկերության արտադրած տիեզերանավի թռիչքը:

71-ամյա Բրենսոնի հետ տիեզերանվում էին գտնվում նրա ընկերությունը ներկայացնող եւ հինգ անդամներ ‘’Virgin Galactic’’ անվումը կրող հրթիռը, որի մեջ գտնվում էր Բրենսոնը, երկրագնդից վերցրել է 90 կմ բարձրություն: Այսպիսով նա դառնում է տիեզերական տուրիզմի բնագավառի առաջին կազմակերպիչներից մեկը, որը վայելում է հաջող թռիչքը դեպի տիեզերքի հետ սահման:

Այնտեղից երկիր ուղարկած նրա ուղերձում ասվում է. ‘’Երկրագնդի վրա գտնվող բոլոր երեխաներին. Երբ ես երեխա էի, երազում էի` աստղերին դիտելով: Այժմ որպես հասուն մարդ, ես տիեզերանավից եմ նայում դեպի մեր հիասքանչ ու գեղեցիկ Երկիր: Մեր հաջորդ սերնդի երազողներին ասում եմ այսօր, որ եթե մենք այսօր կարողացանք սա անել, պատկերացրեք, թե դուք ինչեր կարող են անել ապագայում’’:

Virgin Galactic ընկերությունն ավելի ուշ հրապարակեց հայտարարություն, որտեղ ասված է, որ VSS Unity-ն հաջողությամբ հասել է տիեզերքի հետ սահմանին, այսպիսով ավարտելով ընկերության կողմից չորրորդ տիեզերանավի առաքելությունը:

Կիրակի օրն իրականացված թռիչքը VSS Unity-ի 22-րդ թռիչքն էր, եւ անձնակազմով առաջին փորձնական թռիչքը:

XS
SM
MD
LG