Մատչելի հղումներ

Մեկ օր` Սիրիայի ամերիկյան ռազմաբազայում


‘’Ամերիկայի Ձայն’’-ի կենտրոնական բաժնի նկարահանող խումբը վերջերս ստացավ Սիրիայում ամերիկյան ռազմական բազաներից մեկն այց կատարելու բացառիկ հնարավորություն: Իսլամական հանրապետություն ծայրահեղական խմբավորման սպառնալիքները չեզոքացնելու գործին լծված բազան հսկում են քուրդ մարտիկները`Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ միասնաբար, որը ծայրահեղականության դեմ պայքարում դարձել էր ԱՄՆ-ի գլխավոր գործընկերն այստեղ:

Ամերիկյան զորքերն էլ այստեղ անցկացնում են հսկիչ առաքելություն` քրդական ուժերի հետ համագործակցությամբ:

Ինչպես ամերիկյան ուժերում ծառայող զինվորներից Թիմոթի Փաուելն է ասում, իրենք այստեղ զգում են իրենց նկատմամբ տեղացիների հյուրընկալությունը: ‘’Նրանք հաճախ են մեզ ներկայացնում իրենց մտահոգությունները եւ հայտնում այն ամենի մասին, ինչը կարող է մեզ համար լինել օգտակար’’, ասում է նա:

Սիրիայում այս պահին մնացել է ամերիկացի 900 զինծառայող: Նրանք զբաղված են խորհրդատվական աշխատանքներով, մարզում են տեղի ուժերին, ինչպես նաեւ տրամադրում բժշկական օգնություն:

Բանակի բժիշկներից Ջորդան Սանդերսն ասում է, որ բուժօգնություն ցուցաբերելուց զատ, իրենք տեղի համայնքներին տալիս են անհրաժեշտ խորհուրդներ վիրավորներին օգնելու ձեւերի, արյունահոսությունները կանգնեցնելու եւ այլ կարեւոր հարցերի շուրջ, մինչեւ վիրավոր անձը կտեղափոխվի հիվանդանոց:

Այստեղից ոչ շատ հեռու է գտնվում ռուսական բազան, որը Սիրիայի կառավարության աջակիցն է: Այստեղ են նաեւ թուրքերը, որոնք գործում են ընդդեմ Սիրիայի քուրդ մարտիկների: Իսկ նման զանազան ռազմական ներկայությունը նշանակում է, որ չնայած Դաեշի դեմ ընդհանուր պայքարին, բոլորն այստեղ հետեւում են մեկը մյուսի գործողություններին ոչ թե որպես դաշնակիցներ, այլ որպես վտանգավոր մրցակիցներ:

XS
SM
MD
LG