Մատչելի հղումներ

Մայամիում որոնողական աշխատանքները շարունակվում են


Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում շենքի փլուզումից հետո որոնողական աշխատանքները շարունակվում են: Երկուշաբթի օրվա տվյալներով, հայտնաբերվել է 28 դի: 117 մարդու մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Շենքի մնացյալ հատվածը պայթյունի եղանակով փլուզելու հանգամանքը որոնողական անձնակազմերին տվել է նախկինում անհասանելի մասեր մուտք գործելու հնարավորություն: Խոսքը հատկապես ննջասենյակների մասին է, որտեղ կեսգիշերին տեղի ունեցած փլուզման ժամանակ ամենայն հավանականությամբ գտնվել է մարդկանց մեծ մասը:

Հրշեջ ծառայության պատասխանատուների խոսքերով, այս պահին տարբեր սարքավորումների միջոցով ու տարբեր եղանակներով են շարունակվում որոնման աշխատանքները:

Երկուշաբթի օրը հայտնաբերվել էր եւս երկու դի:

Հիմա օդերեւութաբաններն ուշադրությամբ հետեւում են Էլսա փոթորկի ընթացքին, որն այս պահին շարունակում է մոտենալ Ֆլորիդայի ափերին: Շարժման ուղղությունը խոսում է այն մասին, որ այն կշրջանցի Մայամի քաղաքը, որտեղ տեղի էր ունեցել բնակելի շենքի փլուզումը: Սակայն մասնագետները վստահ են, որ ժամում առնվազն 65 կմ արագությամբ փչող քամիները կգրավեն ընդարձակ տարածքներ այս նահանգում:

XS
SM
MD
LG