Մատչելի հղումներ

Թուրքիան Ղրղըզստանից առեւանգել է դպրոցական ցանցի ղեկավարին


Օրհան ինանդի
Օրհան ինանդի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական հետախուզության գործակալները երկիր են բերել թուրք-ղրղըզական մի ուսուցչի: Բիշքեկից նրա անհետացումը Ղրղըստանում բողոքի ալիքի պատճառ է դարձել:

Ղրղըզստանի ‘’Սապատ’’ անվանումը կրող դպրոցական ցանցի ղեկավար Օրհան Ինանդին անհետ կորել էր Ղրղըզստանի մայրաքաղաքում մայիսի 31-ին ՝ խորհրդավոր հանգամանքներում:

Հաջորդ օրը նրա մեքենան հայտնաբերել էին Բիշքեկի կենտրոնում: Մեքենայի դռները եղել են բաց, սակայն արժեքավոր առարկաները մնացել էին տեղում: Նրա կինը կասկած էր հայտնել, որ ամուսնուն պահում են Թուրքիայի դեսպանատանը:

Թուրքիայի կառավարությունը Ինանդիին կասկածում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեջ, որը, ըստ թուրքական կառավարության, 2016 թվականին հեղաշրջման ձախողված փորձի համար պատասխանատու ահաբեկչական կազմակերպությունն է:

Ելույթ ունենալով նախարարների խորհրդի նիստից հետո` Էրդողանն ասել է, որ ազգային հետախուզական ծառայությունը ձերբակալել է Ինանդիին և տեղափոխել Թուրքիա:

Նա հավելել է, որ գյուլենական շարժման հետ կապ ունեցող ավելի քան 100 անձինք են առեւանգվել աշխարհի տարբեր հատվածներում ու տեղափոխվել Թուրքիա:

XS
SM
MD
LG