Առնվազն երեք հրթիռ երկուշաբթի ընկել է Իրաքի արեւմուտքում գտնվող Այն ալ-Ասադի ավիաբազայի վրա, որտեղ տեղակայված են ամերիկյան և այլ երկրների ուժեր, ասել է հակաահաբեկչական միջազգային կոալիցիայի խոսնակ, ԱՄՆ բանակի գնդապետ Ուեյն Մարոտոն:
Վերջինս իր թվիթերում գրել է, որ հարձակումը տեղի է ունեցել 14:45-ին: Վնասի ծավալները դեռևս ճշտվում են, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան: Դեռ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայիններին` Իրաքում ամերիկյան զորքերի ուղղությամբ պարբերաբար հրթիռներ արձակելու մեջ:
Facebook Forum