Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Բելառուսը համեմատում է տոտալիտար պետության հետ 


Անայիս Մարին շեշտել է, որ Ryanaire ինքնաթիռի հետ կապված միջադեպը ցույց է տալիս պաշտոնական Մինսկի՝ այլակարծությունը արմատախիլ անելու ցանկությունը

Ինքնաթիռի հարկադիր վայրէջքը Մինսկում ցույց է տալիս Բելառուսի կառավարության ցանկությունը վերջ տալ այլակարծության բոլոր ձևերին, երկուշաբթի օրը Մարդու իրավունքների խորհրդում ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Անայիս Մարին ՝ համեմատելով Բելառուսի իշխանությունների մարտավարությունը տոտալիտար պետության մեթոդների հետ:

Մարին ասաց, որ քաղաքացիական ինքնաթիռի հետ կապված միջադեպը և այնտեղ գտնվող լրագրողի հետագա ձերբակալումը «ցույց են տալիս իշխանությունների ցանկությունը վերջ տալու այլակարծության բոլոր ձևերին ՝ հասարակությանը մաքրելով իրենց համար անցանկալի տարրերից»: Դա ըստ զեկուցողի հիշեցնում է տոտալիտար պետության մեթոդները:

Իր հերթին երկուշաբթի օրը Վաշինգտոնը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում կոշտ հայտարարությամբ ազդարարեց Բելառուսի դեմ հետագա տնտեսական պատժամիջոցների հնարավորության մասին:

Մայիսին Միացյալ Նահանգները հայտարարել էր Բելառուսի կառավարության առանցքային անդամների դեմ նպատակային պատժամիջոցների մասին այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները քաղաքացիական ինքնաթիռն իջեցրին Մինսկում և ձերբակալեցին օդանավում գտնվող լրագրողին:

«Միջազգային նորմերի նկատմամբ այս անհարգալից վերաբերմունքը չի կարող անպատասխան մնալ», - ասում է ԱՄՆ ներկայացուցիչը՝ միջադեպը որակելով «նողկալի»: «Մենք կդիտարկենք հետագա գործողությունները` ելնելով անհարժեշտությունից», - հավելել է նա՝ անդրադառնալով պատժամիջոցների հարցին:

Facebook Forum

XS
SM
MD
LG