Ռուսաստանում անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի նոր 24,353 դեպք, երբ Դելտա անվանումը կրող տարատեսակը շարունակում է տարածվել այս երկրում: Երկիր, որտեղ վարակակիրների թիվն անցել է 5 միլիոն 640 հազարը: Երկիր, որտեղ մեկ օրում մահացել է 654 մարդ, ընդհանուր մահացածների թիվը հասցնելով 138,579-ի:
Այստեղ մինչ այժմ մոտ 43 միլիոն մարդ է ենթարկվել պատվաստման: Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին խրախուսում է COVID-19- ի դեմ պատվաստվելուց հրաժարվող մարդկանց ընդունել պատվաստումները, եւ դրանից հրաժարվողներին` անվանում ‘’մեղավորներ, ովքեր ստիպված են լինելու կյանքի մնացյալ հատվածն օգտագործել իրենց մեղքը քավելու համար’’:
Եկեղեցին նշում է, որ միայն Մոսկվայում մեկ օրվա ընթացքում գրանցված 6,557 դեպքն արդեն իսկ աղետ կարող է նշանակել: