Մատչելի հղումներ

Բայդենի վարչակազմը հաջողություններ է գրանցում COVID-19-ի դեմ պայքարում


Բայդենի վարչակազմը հաջողություններ է գրանցում կորոնավիրուսի դեմ պայքարում այս տարվա հուլիսի 4-ի Անկախության օրվանախաշեմին, նույնիսկ այն դեպքում, երբ պատվաստման հանդեպ անվստահությունը Միացյալ Նահանգների որոշակի հատվածներում շարունակում է մնալ բարձր

Մոտեցող հուլիսի 4-ի հանգստյան օրերը կտրուկ տարբերվում են մեկ տարի առաջվա վիճակից: Այս տարվա տոնական այս օրերին սպասվում է, որ շուրջ 47 միլիոն ամերիկացիներ կճամփորդեն օդային կամ ցամաքային եղանակով, հայտնում է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիան: Դա 40% ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Նախագահ Բայդենն իր խոսքում ընդգծել է այս տարվա դրական արդյուքները՝ նախորդ տարվա հետ համեմատած:

Անցած տարի շատ ամերիկացիներ կամ հրաժարվեցին ճամփորդել Անկախության օրվա տոնակատարությունների ընթացքում, քանի որ երկիրը դիմակայում էր COVID-19 համաճարակի երկրորդ ալիքին: Դրա մասին է նշել այդ օրերին Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, ով նշել էր, որ իրավիճակն այդ ժամանակ չափազանց ծանր էր՝ հաշվի առնելով մահացության ու նոր դեպքերի թվերը:

Թրամփի վարչակազմի «Operation Warp Speed» գործողության արդյունքում հնարավոր չեղավ ապահովել պատվաստման արդյունավետ մակարդակ. COVID-19- ի դեմ պայքարի բեռը մեծ մասով ընկել էր նահանգների վրա, որը երբեմն հանգեցնում էր հակասական իրավիճակների:

Այսօր հասանելի են գրանցված երեք պատվաստանյութերը: Սպիտակ տան, նահանգների և տեղական ինքնակառավարման մարմինների պատվաստմանն ուղղված ագրեսիվ արշավի շնորհիվ մահացության մակարդակը զգալիորեն նվազել է:

Բայդենի վարչակազմը նշում է այն փաստը, որ իրականացվել է պատվաստման ավելի քան 326 միլիոն չափաբաժին, և որ ամերիկացիների 54 տոկոսը ամբողջությամբ պատվաստված է: Բայց պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը շարունակում է խնդիր հանդիսանալ, մինչդեռ նախագահի նպատակը հուլիսի 4-ի դրությամբ բնակչության 70 տոկոսի պատվաստումն էր: Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերով՝ իրենց դիտարկումները ցույց են տվել, որ շատ ավելի դժվար է 18-ից 26 տարեկան երիտասարդներին պատվաստել, քան այդ տարիքից բարձր մեծահասակների:

Նրանք, ովքեր պատվաստված չեն, իրականում, վտանգում են ընդհանուր բնակչությանը՝ ավելի վնասակար, մուտացված համաճարակի տեսակի հնարավոր տարածմամբ, նախազգուշացնում է բժիշկ Թեյսոն Բելը, ով չի բացառում, որ նման վիճակը կարող է հանգեցնել վիրուսի նոր բռնկումների:

Կորոնավիրուսի Դելտայի տարբերակի ի հայտ գալը նոր խնդիրներ է առաջացրել աշխարհում համավարակի դեմ պայքարի տեսանկյունից: ԱՄՆ-ում գրանցված դեպքերի ավելի քան քառորդ մասը վերագրվում է այդ տարբերակին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ պատվաստանյութերի բաշխումը գերխնդիր է: Ըստ կազմակերպության խոսնակի՝ պատվաստանյութերի բաշխումն ամբողջ աշխարհում ընթանում է անհավասար, երբ որոշ երկրներ իսկապես առաջ են անցել և պատվաստել իրենց բնակչության 50% -ից ավելին, այն դեպքում, երբ այլ երկրներ, հատկապես ցածր եկամուտ ունեցող, պատվաստել են իրենց բնակչության 1% -ից ավելի քիչ մարդ: Խոսնակը կոչ է անում զարգացած երկրներին տրամադրել ավելի շատ պատվաստանյութեր աղքատ պետություններին:

Բժշկական փորձագետները համաձայն են, որ համաճարակը մեղմացնելու և հաջորդ տարվա հուլիսի 4-ին էլ ավելի նորմալ արձակուրդ անցկացնելու ցանկացած հույս կախված է ավելի համակարգված գլոբալ ջանքերից ընդդեմ կորոնավիրուսային համավարակի:

Facebook Forum

XS
SM
MD
LG