Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ իր այցի ընթացքում նախագահ Բայդենը նախատեսում է երախտագիտություն հայտնել աղետին առաջին արձագանքածներին, որոնողափրկարարական խմբերին և բոլոր նրանց, ովքեր անխոնջ աշխատում են աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Նախագահը և Առաջին տիկինը նաև «կհանդիպեն այն ընտանիքների հետ, ովքեր առերեսվել են այս սարսափելի ողբերգությանը», - ավելացրել է Փսակին:
Վերջին 24 ժամվա ընթացքում շարունակվող որոնողափրկարարական աշխատամքմերի արդյուքում փրկարարները դուրս են բերել փլատակներից ևս վեց մարմին: Այսպիսով զոհերի ընդհանուր թիվը հասել է 18 մարդու, հաղորդում է Reuters- ը:
Մայամի-Դադե շրջանի ղեկավար Դանիելլե Լևին-Կավան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ 147 մարդ դեռևս մնում է անհետ կորած: Նրա խոսքերով, 18 զոհերից երկուսը 10 և 4 տարեկան երեխաներ են:
«Երեխաների կորուստը պարզապես անտանելի է: Մեր համայնքը, մեր ժողովուրդը և ողջ աշխարհն իր կարեկցանքն է հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին» , - ասաց Լևին-Կավան:
Անցյալ հինգշաբթի 12-հարկանի շենքի մոտավորապես կեսը փլուզվեց, և այդ ժամանակից ի վեր այստեղ չեն դադարում փրկարարական աշխատանքները բազմաթիվ հատուկ միջոցների և վարժեցված շների կիրառմամբ:
Լևին-Կավան ասաց նաև, որ փրկարարները շարունակում են լուծել «համարձակ և շատ բարդ խնդիրներ ՝ իրենց վտանգի ենթարկելով»v
Facebook Forum