Մատչելի հղումներ

Ինչպիսին է COVID-19-ի հետ կապված վիճակը Հյուսային Կորեայում


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկրի՝ կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ջանքերին սպառնում է՛՛ծանր միջադեպ՛՛: Հիշեցնենք, որ նախկինում Փհենյանը պնդում էր, որ Հյուսիսային Կորեան զերծ է COVID-19- ից

Իշխող Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի հանդիպման ժամանակ Կիմը պատժի է ենթարկել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների՝ կորոնավիրուսի համաճարակի հարցում անփույթ վերաբերմունքի համար, չորեքշաբթի օրը հաղորդել է Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալությունը: Որևէ այլ մանրամասներ «ծանր միջադեպի» կամ դրա սպառնալիքի մասին չեն հաղորդվում:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը նախկինում բազմիցս նախազգուշացրել է «երկարատև» արգելափակման մասին, որը, նրա խոսքով, վատթարացնում է իրավիճակը համաշխարհային համաճարակի առումով:

Հյուսիսային Կորեան շարունակում է պնդել, որ երկրում չկա COVID-19- ի որևէ դեպք: Այս պնդումը հավատ չի ներշնչում և բազմիցս վիճարկվել է գլոբալ առողջապահության ոլորտի մասնագետների կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG