Մատչելի հղումներ

Վաշինգտոնը Սիրիայում իր հրթիռային հարվածները որակում է անհրաժեշտ և տեղին


Իրանի կողմից աջակցվող իրաքյան զինյալ խմբավորումները խոստանում են վրեժ լուծել ԱՄՆ ավիահարվածների համար և համատեղ հայտարարության մեջ նշել են, որ կշարունակեն թիրախավորել ամերիկյան ուժերը

Ռազմական ուժերի խոսնակի խոսքով, ամերիկյան ուժերը պատասխան կրակ են բացել Սիրիայում այստեղ իրենց ուղղությամբ հրթիռային հարվածից հետո:

Հարվածների թիրախում էր Դեր-Զորում տեղակայված ռազմական կայանը, որը հայտնի է որպես Կանաչ գյուղ:

Հրթիռային հարձակումից ոչ ոք չի տուժել, իսկ վնասը դեռևս գնահատվում է:

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, որ նախագահը կարգադրել է միջոցներ ձեռնարկել՝ ԱՄՆ անձնակազմը պաշտպանելու համար:

Խոսնակն ընդգծել է, որ ըստ նախագահի, այս հարվածներն անհրաժեշտ էին և տեղին՝ միտված լարվածության ռիսկը նվազեցնելուն: Մենք կդիմենք ամեն տեսակի միջոցներին՝ մեր զինվորականներին, գործընկերներին ու դաշնակիցներին պաշտպանելու համար, ասել է նախագահի մամլո խոսնակը:

Փսակին կրկին քննադատել է Իրանի գործողություններն ու վարքագիծը տարածաշրջանում՝ շեշտելով , սակայն, որ Իրանի հետ բանակցությունները միջուկային համաձայնագրի շուրջ բխում են ԱՄՆ-ի շահերից և միտված են զսպել Իրանին՝ միջուկային զենք ունենալուց: Սակայն այդ ամենը կապված չէր Իսրայելի նախագահի այցի կամ Իրանում տեղի ունեցած ընտրությունների հետ, ասել է Ջեն Փսակին:

Կիրակի օրվա հարվածներն արդեն երկրորդ դեպքն է Բայդենի նախագահության ընթացքում, երբ նախագահը կարգադրում է հարվածել Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին: Փետրվարի վերջին ԱՄՆ-ը թիրախավորեց Սիրիայում գտնվող մի շարք շենքեր, որոնք Պենտագոնի խոսքերով պատկանում էին Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումներին, որոնք պատասխանատու էին Իրաքում ամերիկյան և դաշնակից ուժերի դեմ հարձակումների համար:

Հունիսի 15-ին Քահիրեում «Ամերիկայի Ձայն» -ին տված հարցազրույցում ԱՄՆ գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Ֆրենկ ՄաքՔենզին ասել է, որ Իրաքում ամերիկյան զինված ուժերն ավելի քան մեկ ամսվա ընթացքում երեք անգամ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածների:

Facebook Forum

XS
SM
MD
LG