Մատչելի հղումներ

Թուրքիայում սիրիացի փախստականների վիճակը ծանրացել է համաճարակի հետևանքով


Կորոնավիրուսի համաճարակը էլ ավելի է խորացրել Թուրքիայում ապրող միլիոնավոր սիրիացի փախստականների սոցիալականխնդիրները: Շատերը մեծ պարտքեր են կուտակել

Թուրքիան ընդունել է գրեթե 4 միլիոն փախստականների, որոնց մեծ մասը փախել է Սիրիայից պատերազմի պատճառով: Նրանցից շատերը չունեն աշխատանքի իրավունք, բայց փոխարենը ոչ ֆորմալ աշխատանք են գտնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, գյուղատնտեսությունը կամ հյուրանոցային ոլորտը:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր Թուրքիայի արգելափակման միջոցառումները մեկ գիշերվա ընթացքում դադարեցրեցին այդ ոլորտների աշխատանքների մեծ մասը:

Թուրքիայում Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Ջոնաթան Բրասը նշում է, որ այս ամենի արդյուքում փախստականները դժվարանում են հոգալ իրենց տարրական կարիքները, ինչպես նաև հայտնվում են ռիսկային գոտում ի դեմս կուտակվող պարտքերի:

Թուրքիայում Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի հետազոտությունները ցույց են տալիս, որ անցյալ տարվա ընթացքում փախստականների կուտակած պարտքերի մակարդակն աճել է 50%-ով: Ջոնաթան Բրասն ասում է, որ փախստականները կոմունալ ծառայությունների վճարումները կատարվում են պարտք վերցնելու միջոցով:

Կարմիր Խաչը կանխիկ գումարի օգնություն է ցուցաբերում Թուրքիայում գտնվող փախստականներին `օգտագործելով Եվրամիությունից ստացված գումարները. 2016 թ-ին Բրյուսելի և Անկարայի միջև կնքված համաձայնագրի հիման վրա ԵՄ տրամարդում է միջոցներ՝ փախստականների հոսքը Եվրոպա կասեցնելու համար:

Այսպես կոչված «Արտակարգ սոցիալական անվտանգության ցանց» -ի միջոցով փախստականների ընտանիքների յուրաքանչյուր անդամին տրամադրվում է ամսական մոտ 18 ԱՄՆ դոլար: Օրերս ԵՄ հանձնաժողովի նախագահը խոստացել է լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել փախստականների համար: Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի՝ նախատեսվում է լրացուցիչ 3 միլիարդ եվրո տրամադրել՝ մինչև 2024 թվականը փախստականներին աջակցելու համար:

Թուրքիայում փախստականները կարող են օգտվել կորոնավիրուսային պատվաստանյութերի ծրագրից: Հույս կա, որ այս ամիս արգելափակման միջոցառումների մեղմացումը ավելի մեծ հնարավորություններ կտրամադրի փախստականներին՝ հավելյալ միջոցներ վաստակելու համար:

Քննադատներն ասում են, որ Եվրոպան և Արևմուտքը պետք է երկարաժամկետ լուծում գտնեն Սիրիայի փախստականների համար, որոնց թվում է ավելի արագ վերաբնակեցման ծրագրի իրականացումը՝ Թուրքիայի վրա ճնշումը մեղմացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG