Մատչելի հղումներ

Զոհերի թիվն աճում է Ֆլորիդայում շենքի մասնակի փլուզումից հետո


Ֆլորիդայում շարունակվում են փրկարարական աշխատանքները մասնակիորեն փլուզված 12-հարկանի շենքի փլատակներում: Զոհերի թիվն աճել է մինչև տաս մարդ

Ֆլորիդայի հարավային Սերֆսայդ քաղաքում շարունակվում են որոնողական աշխատանքները հինգշաբթի օրը 12-հարկանի շենքի փլուզումից հետո:

Մայամի-Դադեի քաղաքապետ Դանիելա Լևին Կավան մամուլի ասուլիսում նշեց, որ իշխանություններն այժմ զրուցում են ընտանիքի անդամների հետ, որոնք դեռ հույսեր են փայփայում գտնել իրենց տուժած հարազատներին: Կիրակի օրը Սերֆսայդի քաղաքապետ Չարլզ Բուրքեթը, ելույթ ունենալով ABC- ի եթերում, ասաց, որ իրենք աշխատում են օրական 24 ժամ անդադար: Միակ նպատակը` տուժածների ընտանիքների անդամներին այդ փլատակներից անվտանգ դուրս բերելն է: Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատաքները կշարունակվեն:

Փրկարարական ջոկատների աշխատանքը դանդաղել էր աղետի վայրում բռնկված հրդեհների պատճառով, սակայն ոմանք քննադատել են փրկարրաներին այս հապաղման համար: Մարդիկ հավաքված են այստեղ՝ շղթայական ցանկապատի շուրջ, ուր փակցված են դեռ անհայտ կորածների անուններն ու լուսանկարները: Նրանց թվում է Միկել Նորիեգայի տատիկը: AFP- ի հետ զրույցում, նա ասել է, որ նրան այլ բան չի մնում, քան հուսալ ու հավատալ, որ նա ողջ է:

Տուժածներին աջակցելու գործին է միացել նաև Մայամիի եկեղեցին:

Facebook Forum

XS
SM
MD
LG