Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և սենատորների երկկուսակցական փխրուն համաձայնությունն ԱՄՆ ենթակառուցվածքների ծախսերի հարցում կարիք ունի էլ ավելի լայն աջակցության երկու կողմերի օրենսդիրների կողմից: Անորոշ է մնում, թե արդյոք օրինագիծը կստանա ավելի լայն աջակցութուն Կոնգրեսում:
Երկկուսակցական ծրագիրը նախատեսում է 1,2 տրիլիոն դոլար ծախսել ութ տարվա ընթացքում ճանապարհների, կամուրջների, երկաթուղիների, հասարակական տրանսպորտի և օդանավակայանների վերակառուցման համար: Այն նաև նախատեսում է էլեկտրացանցի բարելավում և լայնաշերտ համացանցի հասանելիության ընդլայնում: Նշված ծրագրերի դիմաց վճարումներ կատարելու համար ծրագիրը հենվում է չօգտագործված համաճարակային օգնության և այլ միջոցների վրա:
Վերջին օրերին թվում է, ոչ նախագահ Բայդենը հետ կանգնեց իր այն հայտարարությունից, որն այս համաձայնագրիը կապում էր մեկ այլ օրինագծի ընդունման հետ. այն է` այսպես կոչված «մարդկային ենթակառուցվածքների» վերաբերյալ ծախսերի օրինագծի, որը ներառում է նաև տարեցների և երեխաների խնամքն ու կրթությունը:
6 տրիլիոն դոլար արժողությամբ այդ փաթեթը ներառում է հարուստների հարկերի բարձրացում: Դեմոկրատ որոշ առաջնորդներ նշել են, որ այդքան էլ գոհ չեն երկկուսակցական այս փաթեթից: Նրանցից է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ով ընդգծել է, որ մի շարք հիմնախնդիրներ, որոնց թվում է երեխաների խնամքը, կանաչ էներգիայի զարգացումը, հարուստների կողմից ավելի շատ հարկերի վճարումն եւ այլն, պետք է առաջ շարժվեն զուգահեռ և ընդգրկվեն մեկ համաձայնության մեջ:
Օրինագծի հատատման համար անհրաժեշտ է ստանալ 60 ձայն Սենատում, ուր աթոռները հավասարապես բաշխված են երկու կուսակցությունների միջև: Դեմոկրատ սենատոր Ջո Մանչինը նշում է, որ ժամանակ կա ենթակառուցվածքների վերանորոգմանմասին ավելի մեծ օրինագծի ուղղությամբ աշխատելու համար, իսկ հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը, որը նույնպեսաշխատել է համաձայնագրի շուրջ, շեշտում է, որ ենթակառուցվածքների մասին ավելի փոքր փաթեթի ընդունումը հնարավորություն է առնվազն մեկ հարցում առաջընթաց գրանցել:
Սպիտակ տունը և Դեմոկրատական կուսակցության առաջնորդները հույս ունեն, որ երկու փաթեթներն էլ կընդունվեն հուլիս ամսին:
Facebook Forum