Մատչելի հղումներ

ՌԴ-ում COVID-19- ի դեպքերի ու մահերի կտրուկ աճ է արձանագրվել


Ռուսաստանի խոշոր քաղաքներում արձանագրվել COVID-19- ի դեպքերի հետ կապված մահացության մակարդակի աճ: Երկրում աճում է նաև հիվանդների թիվը

Իշխանությունները համաճարակի այս ալիքը կապում են COVID-19 Delta անունը կրող հիվանդության նոր տարբերակի հետ, և ուժեղացնում վիրուսի տարածումը զսպող սահմանափակումները, նշում է Reuters գործակալությունը:

Բացի այդ, Ռուսաստանում պատվաստման տեմպերը արագացնելու համար, իշխանությունները դիմում են Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ շրջաններում կոշտ միջոցների` խրախուսելով մարդկանց պատվաստվել, ներառյալ աշխատավարձի սառեցումն ու աշխատանքից հեռացման սպառնալիքները:

Ռուսաստանի պատշաճ մարմինները հաղորդում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում 548 կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպք է գրանցվել, որը փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է մեկ օրում. 88 դեպք գրանցվել է Մոսկվայում, իսկ 93-ը՝ Սանկտ Պետերբուրգում, որը հակառեկորդային ցուցանիշ է երկու քաղաքների համար:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշում է, որ նոր հայտնաբերված դեպքերի 90% -ը կապված են համաճարակի ավելի վարակիչ Դելտա տարբերակի հետ, և որ այժմ Մոսկվայի առողջապահական համակարգը գործում է իր ողջ հնարավորությամբ:

Այս շաբաթ Սոբյանինը մայրաքաղաքի բառերին և ռեստորաններին կարգադրեց սպասարկել մարդկանց միայն այն դեպքում, եթե նրանք պատվաստվել են կամ եթե իրենց մոտ առկա է վերջին երեք օրվա ընթացքում հիվանդության բացակայության մասին թեստի արդյունք: Բացի այդ, չպատվաստված անձանց մերժվում է ոչ շտապ հիվանդանոցային բուժում:

Մարդիկ պետք է ներկայացնեն QR կոդ, որը ցույց է տալիս, որ նրանք կամ պատվաստվել են, կամ վերջին 6 ամսվա ընթացքում հիվանդացել COVID-19-ով կամ էլ վերջին երեք օրվա ընթացքում ստացել բացասական թեստի արդյունք: QR- կոդերը կօգտագործվեն նաև Մոսկվայի շրջանի հանրային տրանսպորտում:

Reuters-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրո -2020 ֆուտբոլային առաջնության հանդիպումը: Բացի այդ, հուլիսի 2-ին այստեղ նախաըտեսված է նաև քառորդ եզրափակչի հանդիպում: Մարզադաշտին, որն ունի 68 հազար տեղ, կթույլատրվի օգտագործել միայն տեղերի 50 տոկոսը:

Իշխանությունների պատվաստման համար ճնշումը հանգեցրեց նաև պատվաստման մասին կեղծ տեղեկանքների անօրինական տրամադրման աճին: Ռուսաստանում չորեքշաբթի օրը արձանագրվել է ավելի քան 17 հազար վարակի նոր դեպք:

Facebook Forum

XS
SM
MD
LG