Մատչելի հղումներ

ՌԴ պնդում է, որ նախազգուշական կրակ է բացել բրիտանական ռազմանավի ուղղությամբ


Մենք պատրաստ ենք «հետ մղել ագրեսորներին», հինգշաբթի օրը ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարն այն բանից հետո, երբ Մոսկվան հայտնել էր Սև ծովում՝ Ղրիմի մերձակայքում բրիտանական ռազմանավի ուղղությամբ կրակելու մասին

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, Associated Press-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ նրանք, ովքեր փորձում են ստուգելՌուսաստանի ուժերը, «մեծ ռիսկի» են դիմում: Հայտարարությունը կապված էր Սև ծուվում արձանագրված միջադեպի հետ: Ռուսական կողմը հայտնում է, որ կրակ է բացել Ղրիմի մերձակայքում հայտնված բրիտանական ռազմանավի ուղղությամբ չորեքշաբթի օրը: Բրիտանական կողմը պնդում է, որ ռազմանավի ուղղությամբ կրակ չի բացվել:

Ռյաբկովն առաջարկեց բրիտանական «Դիֆենդեր» անունը կրող նավը վերանվանվել «Ագրեսոր»: «Կարծում եմ ՝ սա ավելի ճիշտ կլիներ», - ասել է նա:

Միջադեպը սառը պատերազմից հետո առաջին դեպքն է, երբ Մոսկվան ընդունում է ՆԱՏՕ-ի ռազմանավի դեմ ռազմաուժի կիրառումը, որն ընդգծում է Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների պայմաններում ռազմական բախումների աճող սպառնալիքը:

Լրագրողների հարցին, թե ինչ կանի Ռուսաստանն ապագայում՝ ենթադրյալ ներխուժումները կանխելու համար, Ռյաբկովը պատասխանեց, որ Մոսկվան պատրաստ կլինի կրակ բացել թիրախի ուղղությամբ, եթե նախազգուշացումները չաշխատեն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս պաշտպանեց այս տեսակետը:

«Եթե անընդունելի սադրիչ գործողությունները կրկնվեն, եթե այդ գործողությունները չափազանց հեռու գնան, Ռուսաստանի Դաշնության սահմանները օրինական պաշտպանելու որևէ տարբերակ հնարավոր չէ բացառել», - ասացնա:

Ռուսաստանի իշխանությունները հրապարակել են տեսանյութ, ուր ռուսական ռազմական ինքնաթիռները թռչում ենբրիտանական ռազմանավի մոտ, սակայն այստեղ չկա որևէ պատկեր ռմբակոծման կամ նախազգուշական կրակի մասին:

Ռուսաստանի բանակի պաշտոնաթող գնդապետ, վերլուծաբան Միխայիլ Խոդարիոնոկն ասում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը, հավանաբար, ռումբ է նետել բրիտանական նավից մի քանի մղոն հեռավորության վրա` վնասներից խուսափելու համար:

Նրա կարծիքով Մեծ Բրիտանիայի ժխտումը ռուսական կողմից ռմբակոծման մասին դեմքը փրկելու միջոց է: Նա ընդգծում է՝ ծովային մեծ տերությունը չէր կարող ընդունել այն փաստը, որ ռուսական կողմը ստիպել է նրանց փոխել ուղղությունը:

Ռուսաստանը երկար ժամանակ բողոքում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը հայտնվում են Ղրիմի մերձակայքում: Այն դա դիտարկում է որպես ապակայունացնող գործոն՝ չնայած նրան, որ ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրներն էլ ՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան, ունեն Սև ծովի ափամերձ տարածքներ:

Ապրիլին Ռուսաստանը հայտարարեց, որ Ղրիմի ավելի ընդարձակ տարածք փակ է օտարերկրյա ռազմածովային նավերի համար մինչև նոյեմբեր, որը մեծ բողոքի ալիք բարձրացրեց Ուկրաինայի և Արևմուտքի կողմից:

Reuters- ը հաղորդմամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ բրիտանական ռազմանավը գործել է օրինական միջազգային ջրերում: Վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և նշել, որ միջազգային ջրային տարածքներից օգտվելը միանգամայն տեղին է:

Նա նաև հավելել է, որ ջրային այդ տարածքը պատկանում է Ուկրաինային, և միանգամայն ճիշտ էր օգտագործել այն` A կետից B կետ տեղափոխվելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG