Մատչելի հղումներ

ԿԸՀ-ն ներկայացրել է 2008 տեղամասերի քվեարկության արդյունքները. ՔՊ-ն՝ 53.92%, «Հայաստան»-ը՝ 21.04%, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23%


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների մասին նախնական տեղեկատվությունը:

53.92 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 3.96%-ը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3.04%-ը:

Հանրապետությունում գործել են 2008 տեղամասեր։ Ընտրություններին հունիսի 20-ի` ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը է 5, իսկ դաշինքների համար` 7 տոկոսը։

XS
SM
MD
LG