Մատչելի հղումներ

Ստրկության ավարտն ազդարարող օրն այսուհետ կլինի դաշնային տոն ԱՄՆ-ում


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը ստորագրեց մի նոր օրենք, ըստ որի հունիսի 19-ը հաստատվում է դաշնային տոնական օր: Այդ օրը համարվում է Միացյալ Նահանգներում ստրկության ավարտն ազդարարող տարեդարձ:

Ջունթինթ ազգային անկախության օրը կնշվի ամեն տարի հունիսի 19-ին: Ջունթինթ բառը կազմված է հունիս եւ տասնինը բառերի առաջին ու վերջին վանկերի համադրմամբ:

‘’Ջունթինթը բոլոր ամերիկացիներին է հիշեցնում այս օրվա խորհուրդն ու ուժը, պատմական իրողություն, որից պիտի սովորենք ու վերացնենք մեր միջեւ առկա հեռավորությունը, հեռավորություն, որի միջով պիտի անցնենք նաեւ’’, հայտարարել է նախագահ Բայդենը:

Այս հայտարարությամբ հանդես գալով, նախագահը նաեւ պատվել է 94-ամյա Օփալ Լիին, ակտիվիս, որին շատ հաճախ են անվանում ‘’Ջունթինթի տատիկ’’: Լին արդեն քառասուն տարի էր պայքարում Ջունթինթը ազգային օր հայտարարելու համար:

Այն ազգային տոնական օր հայտարարելու որոշումը Բայդենը ստորագրեց հինգշաբթի օրը, որը մինչ այդ միաձայն կերպով հաստատվել էր Սենատում եւ 415-ը 14-ի հարաբերակցությամբ` Ներկայացուցիչների պալատում:

Տոնական այս օրը հիշում են 1865 թվականը, երբ քաղաքացիական պատերազմի ժամանակ Հյուսիսային բանակի զինվորականները, նախագահ Աբրահամ Լինքոլնի կողմից ‘’Ազատության հռչակագիր’’-ը ստորագրելուց երկուսուկես տարի անց Թեքսաս նահանգի Գալվեսթոն քաղաքում սեւամորթ ստրուկներին տեղեկացրին նրանց ազատության մասին:

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում այս օրն արդեն իսկ համարվում էր տոնական:

XS
SM
MD
LG