Մատչելի հղումներ

Իրանում այսօր ընտրում են նոր նախագահ


Իրանում այսօր ընթանում են նախագահական ընտրություններ: Սակայն այստեղ մեծ է ժողովրդի անտարբերությունը, երկիր, որը մեծապես է տառապում կորոնավիրուսի համավարակից եւ ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո` տնտեսական ճգնաժամից:

Մինչեւ ընտրությունների օրը մեծաթիվ թեկնածուներ են դուրս եկել ընտրապայքարից, մի մասն էլ որակազրկվել է: Ինչ վերաբերում է ներկա նախագահ Հասան Ռուհանիին, ապա նա պաշտոնավարել է առավելագույն երկու ժամկետով եւ այլեւս չունի ընտրվելու իրավունք:

Չորեքշաբթի օրն իրենց թեկնածություններից հրաժարվեցին կարծր դիրքային երկու գործիչներ` իրենց աջակցությունը հայտնելով մյուս կարծր դիրքային թեկնածուին`երկրի արդարադատության նախարար Էբրահիմ Ռաիսիին: Մրցապայքարում մնացած մյուս թեկնածուն` Աբդոլնասար Հեմաթին, որը նախկինում եղել է Կենտրոնական բանկի կառավարիչը, համարվում է բարեփոխական:

Ինչպես քաղաքական վերլուծաբաններն են ասում, ամենայն հավանականությամբ կհաղթի վաթսունամյա Ռաիսին, որը վայելում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի աջակցությունը: Սակայն Արեւմուտքի համար նա կարող է դառնալ խնդրահարույց նախագահ, քանի որ հայտնի է մարդու իրավունքները ոտնահարելու գործում իր մասնակցությամբ:

Իրանում բոլոր թեկնածուները հաստատվում եւ վեթինգի են ենթարկվում Իրանի վարչակարգի Պահապանների խորհրդի կողմից:

XS
SM
MD
LG