Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նախատեսում է ընդունել նոր ռազմավարություն` ընդդեմ ներքին ահաբեկչության


ԱՄՆ-ի Կապիտոլիումի դեմ իրականացված հարձակումից հինգ ամիս անց Բայդենի վարչակազմը ներկայացնում է ներքին ահաբեկչության սպառնալիքներին հակադարձելու ռազմավարությունը:

Գլխավոր դատախազ Մերիք Գարլենդի խոսքերով, ներքին, բռնի ծայրահեղականության սպառնալիքը գալիս է ռասայական ու էթնիկական ակունքներից: ‘’Մեր երկրում չի կարող տեղ ունենալ քաղաքական հակասությունները լուծելու նպատակով որեւէ բռնություն’’, հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին իրականացված հարձակումից հետո ավելի քան 500 մարդ է ձերբակալվել: Դեմոկրատներն այս ապստամբության մեջ մեղադրում են նախկին նախագահ Թրամփին: Իսկ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրոստոֆեր Ռեյն այս շաբաթ Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ ընդունեց, որ իր գործակալությանը չի հաջողվել կանխատեսել նման գրոհ: Սենատի հրապարակած մի զեկույցում էլ ասված է, թե մինչեւ գրոհը գրանցվել են հետախուզության եւ անվտանգության բնագավառներում լուրջ բացթողումներ: ‘’Եվ դա չնայած այն հանգամանքին, որ հետախուզության հետ առնչություն ունեցող երեք միավորումներ սոցցանցերից տեղյակ են եղել Կապիտոլիումի դեմ գրոհ իրականացնելու մասին կոչերին’’, ասում է սենատոր Էմի Քլոբուչարը:

Այս պահին Սենատի մի շարք հանձնաժողովներում շարունակվում են ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանությունում բարեփոխումներ անցկացնելու շուրջ աշխատանքները: Սակայն Սենատի հանրապետականները արգելափակում են հունվաի 6-ի դեպքերն ուսումնասիրելու առնչությամբ ընդգրկուն հանձնաժողով կազմելու դեմոկրատների փորձերը:

XS
SM
MD
LG