Մատչելի հղումներ

Նախագահներ Բայդենի ու Պուտինի բանակցությունները ավարտվել են


ՌԴ նախագահը մամլո ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին: Շուտով կկայանա նախագահ Բայդենի մամուլի ասուլիսը  «Վիլլա Պարկ դե Հաուտ-Վիվես» -ում

Ըստ Սպիտակ տան, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը Ժնեւում ավարտվել է տեղական ժամանակով 17:05-ին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյունը լքեց Վիլլա լա Գրանդեն, որտեղ անցկացվում էր գագաթնաժողովը: Նախագահի մամուլի ասուլիսը տեղի կունենա Villa Parc des Haut Vives- ում :

Ռուսաստանի նախագահ Պուտինը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ բանակցությունները կառուցողական էին եւ անցել են առանց թշնամանքի:

Պուտինը նշել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցել ռազմավարական կայունության հարցերի շուրջ: Բացի այդ, ըստ Պուտինի խոսքերի, կողմերը մտադիր են ապագայում վերադարձնել ԱՄՆ դեսպանին Մոսկվա, իսկ ՌԴ դեսպանին՝ համապատասխանաբար Վաշինգտոն, բայց հստակ չի նշվել, թե երբ դա տեղի կունենա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը 2021-ի մարտից գտնվում է Մոսկվայում. նրան հետ են կանչել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ABC- ին տված հարցազրույցում համաձայնել է Ռուսաստանի նախագահի հասցեին հնչած «մարդասպան» բնորոշմանը: Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հետ է կանչվել Վաշինգտոն ապրիլին խորհրդակցությունների համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG