Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները փորձելու են մեղմել լարվածությունը


ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները չորեքշաբթի օրն առաջին հանդիպումն են անցկացնում Ջո Բայդենի կողմից նախագահի պարտականությունները ստանձնելուց ի վեր: Հանդիպումը, որն ընթանում է կողմերի միջեւ խորը տարաձայնությունների եւ փակուղուց իրավիճակը դուրս բերելու փոքր հնարավորությունների պայմաններում: Երկու նախագահները հույս են հայտնել սակայն, որ Ժնեւում անցկացվող բանակցությունները կարող են ուղի հարթել դեպի ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ:

Կողմերի միջեւ հակասություններն առաջ եկան դեռեւս 2014 թվականին, երբ Ռուսաստանն Ուկրաինայից իրեն բռնակցեց Ղրիմը, եւ երբ հաջորդ տարի ներխուժում իրականացրեց Սիրիայում: Հակասություններն ավելի խորացան 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Մոսկվայի կողմից միջամտություն ցուցաբերելու փորձերի մասին ԱՄՆ-ի մեղադրանքների ներքո: Հարաբերություններն արդեն սրվեցին այս տարվա մարտ ամսին, երբ Բայդենն ասաց, թե ինքը կարծում է, որ Պուտինը ‘’մարդասպան’’ է: Դրանից հետո էր, որ Ռուսաստանը հետ կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին: Դրան հետեւեց ԱՄՆ-ի կողմից համապատասխան քայլն ապրիլ ամսին:

ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե Միացյալ Նահանգները հատուկ պարտականություններ է հանձնել որոշ օգնականների, որպեսզի նրանք ‘’միասնաբար զբաղվեն երկրի ազգային շահերն առաջ տանելու եւ աշխարհն ավելի ապահով ու անվտանգ դարձնելու’’ հարցերով:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե դեսպաններին հետ ուղարկելու կամ չուղարկելու մասին որոշումները կայացնելու են երկու նախագահները: ‘’Նախագահներն այսօր պետք է որոշեն, թե ինչպես են առաջ տանելու դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հարցը’’, ասել է նա:

Գուցե այս բոլոր հարցերը շատ մտահոգիչ են, սակայն ինչ վերաբերում է բանակցությունների տեղանքին, այն շատ լուռ է ու հանգիստ: Երեսուն հեկտար տարածքի վրա գտնվող, Ժնեւի լճին նայող Վիլլա Լա Գրանժն ունի շատ անխռով տեսք:

XS
SM
MD
LG