Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացրել Իրանի թեմայով


Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Ուլյանովը բանակցությունները որակել է «արդյունավետ»

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, որոնք ներգրավված են Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններում, Վիեննայում բանակցել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ գագաթնաժողովի նախօրեին:

ԱՄՆ-ը ուղղակիորեն չի մասնակցում Վիեննայի բանակցություններին, բայց պարբերաբար քննարկում է այս հարցը դրանց մասնակից այլ երկրների դիվանագետների հետ:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թ. համաձայնագիրը վերականգնելու ջանքերը երկու հակառակորդ տերությունների համագործակցության եզակի թեմաներից է:

Ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետ Միխայիլ Ուլյանովը, որը գլխավորում է Վիեննայի հանդիպմանը Ռուսաստանի պատվիրակությունը, ամերիկացի գործընկերների հետ բանակցությունները որակել է «արդյունավետ»:

«Վիեննայում մեր երկխոսությունը, կարծես, ապացույցն է այն բանի, որ երկու երկրները կարող են գործնական համագործակցություն պահպանել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ. այս դեպքում դա չտարածումն է», - գրառում է կատարել Ուլյանովը:

Իրանի միջուկային գործարքը խափանվեց 2018 թ-ին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս բերեց ԱՄՆ-ը պայմանագրից՝ պնդելով, որ դրանով Իրանին չափազանց շատ զիջումներ է արվել:

Շաբաթ օրը Վիեննայում Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները համատեղ բանակցություններ են վարել Իրանի հետ, որին հաջորդել են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG