Մատչելի հղումներ

Բայդենն ու Պուտինը` ժնեւյան գագաթաժողովից առաջ


Այս շաբաթվա ամենագլխավոր իրադարձություններից մեկը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների միջեւ անցկացվելիք գագաթաժողովն է: Ժնեւյան բանակցությունները տեղի են ունենալու երկու երկրների միջեւ հարաբերությունների ամենացածր մակարդակի պայմաններում:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնիսկ հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ընտրի ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու եղանակը, Ամերիկան կտա հուժկու պատասխան’’:

Բայդենը վեր է հանելու ԱՄՆ-ի դեմ վերջին կիբերհարձակումների հարցը, եւ հորդորելու է Պուտինին ԱՄՆ-ին փոխանցել սննդամթերքի եւ բենզինի մատակարարման ցանցերի դեմ հաքերային գործողություններ իրականացրած անձանց:

Պուտինն ասել է, թե Մոսկվան համաձայն է դա անել, սակայն` պայմանով, որ Վաշինգոտնն էլ իր կողմից կատարի նման քայլ:

Ամերիկացիների կեսը, ըստ հարցումների, վստահ է, որ Բայդենն ունի Պուտինի հետ բանակցելու բավարար հիմքեր: Սակայն մի շարք օրենսդիրներ գտնում են, որ Բայդենն ընդհանրապես չպետք է մտածեր հանդիպում սկսելու մասին:

‘’Նախագահը պիտի կարողանա ցույց տալ Պուտինին, որ կլինեն համարժեք հետեւանքներ, եթե վերջինս շարունակի նման գործողությունները’’, ասել է հանրապետական կոնգրեսական Մայք ՄաքՔոլը:

Երկու ղեկավարները խոսելու են նաեւ այլ հարցերի մասին, որոնց թվում են տարածաշրջանային անվտանգությունը, միջուկային զենքերը եւ շրջակա միջավայրի պահպանությունը:

XS
SM
MD
LG