Մատչելի հղումներ

Ինչպես են Բայդենն ու Պուտինը պատրաստվում կարգավորել հարաբերությունները


Ռուսաստանն արդեն երկու տասնամյակ կառավարած Վլադիմիր Պուտինը տեսնում է, թե ինչպես են ԱՄՆ-ի նախագահները, դեմոկրատ, թե հանրապետական, խոստանում վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Նա տեսնում է նաեւ, որ հակառակ այդ փորձերին, հարաբերությունները շարունակում են վատթարանալ:

‘’Խնդիրներն այնքան բարդ են ու շատ, նաեւ`մյուս կողմի համար անընդունելի, որ երկխոսությունները տեղի են ունենում պարզապես տեղի ունենալու համար’’, ասում է վերլուծաբան Պավել Շարիկովը` ԱՄՆ-Կանադա հաստատությունից:

Երկխոսություն սկսելու նախաձեռնությունը Բայդենինն է, որը Պուտինին մինչ այդ անվանել էր ‘’մարդասպան’’, առաջ բերելով զայրույթ Մոսկվայում: Դրանից հետո էր, որ Կրեմլը տասնյակ հազարավոր թվակազմով ուժեր տեղակայեց Ուկրաինայի հետ սահմանի վրա:

Քաղաքական մեկնաբանները ասում են, թե իրադարձություններն ապացուցում են, որ Պուտինին Բայդենն անտեսել չի կարող: Ռուս վերլուծաբան Կիրիլ Ռոգովի խոսքերով, եթե ‘’մարդասպան’’ անվանելուց հետո, հանդիպում ես նրա հետ, ուրեմն նրան համարում եմ երկրի ղեկավար: ‘’Այնպես որ, Պուտինը գոհ է, որ հաղթել է այս փուլում’’, ասում է նա:

Ինքը` Պուտինն ասում է, թե հույս ունի, որ գագաթաժողովը կտա հարաբերությունները ‘’բնականոն’’ հունի մեջ դնելու հնարավորություն:

Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի դասախոս Իվան Կուրիլայի խոսքերով, ‘’Պուտինն ԱՄՆ-ի կարիքն ունի, ներքին հարցերում որպես թշնամի ներկայացնելու համար: Սակայն մյուս կողմից Ամերիկայի կարիքը Պուտինն ունի, որպես միջազգային գործընկեր’’:

Այո, կողմերն անցյալում էլ ապացուցել են, որ կարող են ջնջել միմյանց միջեւ առկա տարբերությունները, երբ հարցը վերաբերում է համաշխարհային ավելի ընդարձակ խնդիրների, ինչպես օրինակ զենքերի վարահսկմանը, Նոր Ստարտ պայմանագրի ժամկետի երկարաձգմանը:

Շատերն են ասում, որ իրենց երկրներից հակառակ կողմի արտաքսված դիվանագետներին հետ ընդունելու քայլը, կարող է դառնալ Բայդենի եւ Պուտինի միջեւ ժնեւյան բանակցություններից հետո նոր հանդիպումների համար հիմք:

XS
SM
MD
LG