Մատչելի հղումներ

«Դոժդ» հեռուստաընկերությունը հեռացվել է Պուտինին լուսաբանող լրագրողական թիմից Նավալնիի գործողությունները լուսաբանելու համար


Նշվում է, որ «Դոժդի» լրագրողներին արգելված է լուսաբանել Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, որը նախատեսված է հունիսի 16-ին Ժնևում: Հեռուստաընկերության հեռացման մասին հայտարարել է գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն

Հեռուստաընկերության մի քանի աղբյուրներ նշում են, որ լրագրողական թիմից հեռացնելու պատճառն այն է, որ «Դոժդը» լուսաբանել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ՝ Գերմանիայից Ռուսաստան վերադարձը և նրան աջակցող ցույցերը: Այս տեղեկությունը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ով ասաց, որ «Դոժդը» սատարում է «անօրինական գործողություններին»:

Նշվում է, որ «Դոժդի» լրագրողներին արգելվում է լուսաբանել Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը, որը նախատեսված է հունիսի 16-ին Ժնևում: Դա կդառնա առաջին պաշտոնական բարձր մակարդակի միջոցառումը, որը չի լուսաբանի հեռուստաընկերությունը:

2015 թվականին «Դոժդ»-ը հեռացվեց մի շարք կաբելային ցանցերից` Լենինգրադի շրջափակման մասին հարցում հրապարակելուց հետո, ուր խմբագրությունը հարց էր ուղել իր հետևորդներին, թե արդյո՞ք չարաժեր հանձնել քաղաքը, որպեսզի հնարավոր լիներ փրկել տասնյակ հազարավոր կյանքեր: Այդ ժամանակ Պետդումայում և Կրեմլում կոշտ քննադատության էին ենթարկել հեռուստաալիքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG