Մատչելի հղումներ

Բայդենը հանդիպումներ է անցկացնում Մեծ Բրիտանիայում


Օրակարգը ներառում է Ատլանտյան նոր խարտիայի հաստատումը Միացյալ Նահանգների նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մի շարք հանդիպումներ է անցկացնում Մեծ Բրիտանիայում, ուր ժամանել է հինգշաբթի օրը: Սա պետության ղեկավարի պաշտոնում իր արտասահմանյան առաջին այցն է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին ընդառաջ, ուրբաթ օրը մեկնարկող, Անգլիայի Կարբիս Բեյ հանգստավայրում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բայդենին:

Բայդենի այցի պաշտոնական ծրագրի համաձայն, նա մտադիր է վերահաստատել ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը:

Երկու երկրների ղեկավարները երկկողմ բանակցություններ են վարում: Ակնկալվում է, որ Ատլանտյան նոր խարտիան կհաստատվի` Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունն ու հավաքական անվտանգությունը խթանելու համար:

Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, խարտիան կկազմվի 1941 թվականի ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և վարչապետ Ուինսթոն Չերչիլի ընդունած պատմական հռչակագրի օրինակով:

Բացի այդ, նախագահը կանդրադառնա կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրին և ամբողջ աշխարհում համաճարակի դեմ պայքարի ջանքերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG