Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը` ընդդեմ Բելառուսի վարչակարգի, վերջինս` ընդդեմ ժողովրդի ազատությունների


Բելառուսում ԱՄՆ-ի դեսպանի պաշտում նշանակված Ջուլի Ֆիշերն ԱՄՆ-ի Կոնգրեսում ասել է, որ քննարկվում են Բելառուսի դեմ Բայդենի վարչակազմի կողմից առաջարկված պատժամիջոցները:

‘’Մինչ այդ արդեն սկսվել են Բելառուսին ավելի քան քսան միլիոն դոլարի չափով օգնելու գործողությունները, որոնց նպատակը Բելառուսից ստիպված փախուստի դիմած քաղաքացիական հասարակության ղեկավար անձանց օգնելն է, անկախ մամուլին աջակցելը, մարդու իրավունքների ոտնահարումներն արձանագրելը’’, ասել է դեսպանը:

Այսօր, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է Պուտինի հետ մի քանի օր հետո անցկացվելիք հանդիպամանը, կոնգրեսականները հորդորում են, որ Ամերիկան գործի արագ:

Սենատոր Բոբ Մենենդեսի խոսքերով, Ռուսաստանի ջերմ աջակից Բելառուսում Ryanair-ի առեւանգման պատճառով հարկավոր է սկսել լուրջ հետաքննություն եւ ուժի մեջ դնել խիստ պատժամիջոցներ: Նա ասում է, որ թույլ արձագանքը կարող է սխալ ազդակ դառնալ աշխարհի մեծաթիվ երկրներում:

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվիետլանա Տիխանովսկայան, ԱՄՆ-ի Կոնգրեսի առջեւ առցանց մասնակցությամբ հանդես գալով, ասել է, թե Լուկաշենկոն Բելառուսը վերածում է Եվրոպայի հյուսիսային կորեայի:

‘’Ժողովրդավարական կոչերով փողոց դուրս ելած ժողովրդին այս վարչակարգը պատասխանել է 35 հազար ձերբակալություններով, քաղաքական հենքով 3 հազար դատական գործերով, հազարավոր մարդկանց տանջանքների ու ծեծի ենթարկելով’’, ասել է նա ու հիշեցրել, որ այդ օրերին Բելառուսում ցույցերի ժամանակ սպանվել է 10 մարդ:

Իսկ Լուկաշենկոն, որը Բելառուսը կառավարում է 1994 թվականից ի վեր, հաստատում է մի օրենք, ըստ որի երկարաձգվում են չարտոնված ցույցերի ժամանակ բանտային պատիժների ենթարկվող անձանց ազատազրկման ժամկետները:

XS
SM
MD
LG