Մատչելի հղումներ

Բլինքենը խոստացավ «հասնել ճշմարտության բացահայտմանը» COVID-19-ի ծագման հարցում


Պետքարտուղարը մեղադրում է Չինաստանին համաճարակի սկսվելուց հետո իր  պարտավորությունները չկատարելու մեջ

Միացյալ Նահանգները հանդես է եկել կրկին COVID-19- ի ծագման հարցում ճշմարտությունը բացահայտելու կոչով և քննադատել Չինաստանին, որ վերջինս փորձում է սեփական մոտեցմը պարտադրել միջազգային կառույցներին:

Ամերիկյան կողմի այս կոչը հնչեցվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ԱՄՆ-ի կողմից տարեկան ֆինանսավորման վերականգմանը զուգահեռ:

Երկուշաբթի ելույթ ունենալով ԱՄՆ-ը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է «գերազանցի Չինաստանին և պաշտպանի միջազգային կարգը, որը հիմնված է որոշակի կանոնների վրա»: Դա առաջնային տեղ է զբաղեցնում պետքարտուղարության 2022 թվականի բյուջեում:

ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը խիստ քննադատության է ենթարկել Չինաստանին կորոնավիրուսի ծագման հարցում թափանցիկություն չապահովելու համար, մինչդեռ նախագահ Ջո Բայդենը պահանջել է 90 օրվա ընթացքում նոր ստուգումներ անցկացնել և պատրաստել նոր զեկույց COVID-19-ի ծագման մասին:

«Այն, ինչ մենք, ցավոք սրտի, տեսել ենք Չինաստանի կողմից այս ճգնաժամի սկզբից ի վեր, եղել է տեղեկատվության փոխանակման և մատչելիության հիմնական պարտավորությունների կատարման ձախողում», - ասել է Բլինքենը՝ չմանրամասնելով, թե ինչպես է պատրաստվում Վաշինգտոնը ճնշում գործադրել Պեկինի վրա՝ հետաքննության նպատակով ամբողջական հասանելիություն ապահովելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG