Մատչելի հղումներ

Թրամփն անդրադառնում է իր 2024 թ-ի հեռանկարներին


Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը՝ հունիսի 5-ին, անդրադարձել է իր հավանական թեկնածությանը 2024 թվականի նախագահական ընտրություններում՝ նշելով, որ անհամբեր սպասում է այդ տարվան

Նախկին նախագահը խոսել է այս մասին Հյուսիսային Քարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքում Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում: Ելույթը հիշեցնում էր վերջինիս հանրահավաքները:

՛՛Այստեղ գտնվող յուրաքանչյուրի և այս նահանգի ընտրողների ոգու, եռանդի և նվիրվածության շնորհիվ 2022 թվականը կդառնա հաջողակ տարի Հյուսիսային Քարոլինայի հանրապետականների համար՛՛,- հայտարարեց Թրամփը:

Հյուսիսային Քարոլինայի Հանրապետական կուսակցության նախագահ Մայքլ Ուոթլին Թրամփին ներկայացրեց որպես «մեր նախագահ» ՝ այսպիսով ընդգծելով նախկին նախագահի անհիմն պնդումները, թե 2020 թ. ընտրությունները կեղծվել են:

Թրամփը խոստացավ օգնել հանրապետականներին 2022 թ. Կոնգրեսի ընտրություններում և իր աջակցությունը հայտնեց ԱՄՆ կոնգրեսական Թեդ Բադիին՝ Հյուսիսային Քարոլինա նահանգից ԱՄՆ սենատորի պաշտոնին առաջադրվելու հարցում: Նախկին նախագահի աջակցությանը նախորդել էր իր հարսի ՝ Լարա Թրամփի պարզաբանումը, որ վերջինս չի պատրաստվում առաջադրվել՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով:

«Մենք կպայքարենք այնպես, ինչպես ոչ ոք չի կռվել: Շատերդ նրան լավ չեք ճանաչում, սակայն շուտով մոտ երկու րոպեից հավանաբար կճանաչեք նրան. Թեդ Բադդ, խնդրում եմ դուրս եկ: Ես ամբողջապես և լիովին աջակցում եմ նրան»,- հայտարարեց Թրամփը:

Լարա Թրամփը բեմում հայտարարել էր, որ մտածում էր առաջադրվել Հյուսիսային Քարոլինայից Սենատի աթոռի համար, բայց որոշեց դա չանել 2022 թվականին ՝ իր փոքր երեխաների պատճառով: Նա, սակայն, չբացառեց հետագա իր առաջադրումը:

Այսպիսով սա նախագահ Թրամփի վերջին շրջանի ակտիվության առաջին դեպքերից է ու առաջին միջոցառումը այս ամռանը նախատեսված ելույթների շարքից:

Facebook Forum

XS
SM
MD
LG