Մատչելի հղումներ

Աշխարհի հարուստները պիտի շտապեն աղքատ պետություններում համավարակի դեմ պայքարում


ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նվիրատվության 25 միլիոն չափաբաժնի երեք քառորդն իրականացվելու է ՔՈՎԱՔՍ ծրագրի ներքո:

Վեց միլիոն չափաբաժին էլ հատկացվելու է այլ երկրների, այս ծրագրից դուրս: Այդ երկրների ցանկում են հարեւան պետությունները, դաշնակից երկրները եւ վիրուսից մեծապես տուժածները: Մինչեւ հունիսի վերջ ԱՄՆ-ը պատրաստվում է առաքել 80 միլիոն չափաբաժին:

Ինչպես Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգելու աշխատանքները ղեկավարող Ջեֆ Զիինցն է ասում, ‘’Սա հինգ անգամ գերազանցում է որեւէ այլ երկրի կողմից իրականացվող նվիրատվության չափը’’:

Սակայն չնայած այդ ութսուն միլիոն չափաբաժնի կարեւոր դերին, փորձագետներն ասում են, որ աշխարհը դեռեւս ունի միլիարդավոր չափաբաժինների կարիք, որպեսզի հնարավոր լինի վերահսկել համավարակը:

Եթե ԱՄՆ-ում այսօր պատվաստման է ենթարկվել բնակչության կեսից ավելին, ապա այլ երկրներում այդ թիվը նկատելիորեն պակաս է:

ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքերով, աշխարհում ձեռքբերված 1 միլիարդ 800 միլիոն չափաբաժնից միայն 0,4 տոկոսն է հասու դարձել ցածր եկամուտ ունեցող երկրներին: ‘’Սա անընդունելի է էթիկապես, համաճարակաբանորեն և տնտեսապես’’, ասել է նա:

Փորձագետներն ասում են, որ հարուստ պետությունները պիտի շտապեն ոչ միայն առաքումներով, այլ նաեւ պիտի աջակցեն կառուցելու համար պատվաստանյութ արտադրող ընկերություններ աշխարհի բոլոր հատվածներում:

XS
SM
MD
LG