Մատչելի հղումներ

Կորոնավիրուսին կարելի է հաղթել միայն ժողովրդի ճնշող մեծամասնության պատրաստակամության դեպքում


Աշխարհի տարբեր երկրներում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալու ցանկություն ունեցող անձանց թիվը 70 տոկոսից պակաս է:

Գիտնականներն ասում են, որ դա վիրուսի տարածումը կանխելու համար մարդկանց պատվաստումների ենթարկելու ամենացածր մակարդակն է: Դա այն վիճակն է, որտեղ վիրուսը դժվարանում է գտնել խոցելի մարդկանց:

Նրանց խոսքերով, պատվաստումներից հրաժարվելու պատճառներից մեկն իրենց կառավարություններին չվստահելու հանգամանքն է:

Օրինակներ են բերվում Ուկրաինան, Գաբոնն ու Լիբանանկը, որտեղ անցկացված հարցումների համաձայն մարդկանց մեծամասնությունը չի վստահում իրենց կառավարություններին: Այդ երկրներում են գրանցվում պատվաստանյութ ընդունելուն դեմ ամենամեծ թվով մարդիկ:

Գելըփն արձանագրել է քսան երկրներ, որտեղ բնակչության կեսից ավելին դեմ է պատվաստումներին: Այդ պետություններից տասը գտնվում են Արեւելյան Եվրոպայում: Նույն հարցման արդյունքները խոսում են այն մասին, որ աերեւելաեւվրոպացիների միայն կեսն է հավատում, որ պատվաստանյութն անվտանգ է: Իսկ դա աշխարհում ամենացածր ցուցանիշն է:

Սա մտահոգության մեծ պատճառ է հանդիսանում վիրուսի դեմ պայքարող գիտնականների ու բժիշկների համար: Սակայն հուսադրիչն այն է, որ նման տրամադրվածությունը մարդկանց շրջանում սկսվում է փոխվել:

Գելըփի կողմից ԱՄՆ-ում անցյալ տարվա սեպտեմբերին անցկացված հարցումների համաձայն, ամերիկացիների հիսուն տոկոսն ասել էր, որ պատվաստման չի ենթարկվելու: Սակայն արդեն մարտ ամսին այդ ցուցանիշն իջել էր 26 տոկոսի:

Միացյալ Նահանգներում ժողովրդի շրջանում կա մի հոծ զանգված, որոնք ընդհանրապես դեմ են բոլոր պատվաստումներին: Սակայն փոքր չէ նաեւ նրանց թիվը, ովքեր տատանողական են եւ վերջնական որոշում կայացնելու համար պահանջվում է բացատրական աշխատանք: Այսպես, երբ դեկտեմբերին առաջին անգամ հասանելի դարաձավ պատվաստանյութը, ավելի մեծաթիվ մարդիկ էին ասում, որ ուզում են սպասել, տեսնելու համար: Նրանց թիվը ժամանակի հետ եւ բացատրական աշխատանքների արդյունքում 39-ից իջավ 15 տոկոսի:

Այնպես որ, ասում են մասնագետները, այսօր չափազանց կարեւոր է, որ բացատրական աշխատանքները շարունակվեն ու դրան մասնակցեն ոչ միայն պետական կառույցները, այլ նաեւ ուսումնական հաստատությունները, կրոնական ու մշակութային կենտրոնները, տեղական համայնքային ղեկավարությունը: Չէ որ համավարակի դեմ հարկավոր է պայքարել միասնաբար: Չէ որ համավարակը վերանում է միայն ժողովրդի մեծ մասնակցության արդյունքում:

XS
SM
MD
LG