Մատչելի հղումներ

Իտալիայում, Գերմանիայում և Իսրայելում՝ դրական միտումներ կորոնավիրուսի դեմ պայքարում


Երեքշաբթի օրը Իտալիան չեղյալ հայտարարեց որոշ սահմանափակումներ, Գերմանիան իջեցրեց կորոնավիրուսի ռիսկիմակարդակը, իսկ Իսրայելը վերացրեց համաճարակային գրեթե բոլոր սահմանափակումները

Իտալիան ողջունել է ամիսներ տևած համաճարակային արգելափակման քաղաքականության ավարտը: Երկար ժամանակ, օրինակ, սրճարանում սուրճ ըմպելու ավանդույթն անհնարին էր: Իտալացիները ուրախությամբ են փաստում հին ավանդույթներիվերականգնումը՝ ընդգծելով, որ այն խորհդանշում է վերադարձը նորմալ կյանքին:

Իտալիան անցել է դժվարին ճանապարհ նախքան կորոնավիրուսային համաճարակի արգելափակումների վերացումը, որոնքժամանակ առ ժամանակ հանվել են կամ վերահաստատվել: Երկիրը COVID-19-ի համաճարակի թեժ կետերից մեկն էր:

Իտալիայում արձանագրվել է ավելի քան 4,2 միլիոն COVID-19 դեպք, բայց պատվաստումների հաջող արշավի պայմաններում նորվարակների թիվը նվազել է:

Միևնույն ժամանակ, Գերմանիայի առողջապահության ոլորտի պատասխանատուները հայտնում են, որ երկրում կորոնավիրուսիռիսկի մակարդակը իջեցվել է ՛՛շատ բարձրից՛՛ մինչև ՛՛բարձր՛՛: Սակայն նրանք զգուշացնում են, որ դա չի նշանակում, որհամաճարակն ավարտված է:

Գերմանիայի առողջապահության նախարարը փաստում է, որ հնարավոր է դարձել հաղթահարել երկրորդ և երրորդ ալիքները: Հիվանդության տարածումն արձանագրում է դրական դինամիկա, սակայն պահպանվում է ռիսկի բարձր մակարդակը, որընշանակում է, որ եթե այն անուշադրության մատնվի, ապա իրավիճակը կարող է շատ արագ վատթարանալ:

Նվազել է շաբաթական նոր դեպքերի թիվը՝ հասնելով երկրում ավելի քան երեք տասնյակի 100.000 բնակչի հաշվարկով:

Իր հերթին Իսրայելում վերացվել են գրեթե բոլոր սահմանափակումները: Անիմաստ են դարձել պատվաստումների համար նախատեսված կանաչայցեքարտերը, որոնք մինչ այժմ պարտադիր էին հասարակական վայրեր մուտք գործելու համար: Դրա մասին հայտնում է երկրիառողջապահության նախարարությունը:

9,3 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելում ավելի քան 5,4 միլիոն մարդ պատվաստվել է առաջին դեղաչափով, իսկ ավելի քան 5 միլիոն մարդ արդեն ստացել է Pfizer պատվաստանյութի երկրորդ դեղաչափը:

Facebook Forum

XS
SM
MD
LG